• USD 483.14
  • GBP 613.68
  • EUR 549.86
  • RUB 7.16
  • GEL 187.41
Օգոստոս 19, 2018
Հայությանը միավորողը ազգային սերն է

Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

Րաֆֆի

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Միջոցառումներ, Մշակույթ, Հայաստան
07.06.2018 | 21:32

Կայացել են միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի նիստերը

2018 թվականի մայիսի 29-ին և հունիսի 5-ին կայացան միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի նիստերը: «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի, 26-րդ հոդվածի համաձայն՝   միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովը հուշարձանների հետախուզման ու հնագիտական պեղումների թույլտվության, նպատակահարմարության, արդյունավետության խնդիրները քննարկող և գիտամեթոդական եզրակացություններ տվող մարմին է, որը գործում է լիազորված մարմնին /ՀՀ մշակույթի նախարարություն/ կից:

Մայիսի 29-ին հանձնաժողովը լսել է նախորդ տարվա  45 հուշարձանում կատարված հնագիտական պեղումների հաշվետվությունները:

2017 թվականին պեղումներ իրականացրել են` ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը, «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը, ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը, «Էրեբունի» ՊՀԱԹ-ը և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը:

Պեղվող հուշարձանների ժամանակահատվածը ներառում է քարի, նեոլիթ-էնեոլիթյան, բրոնզ-երկաթի, ուրարտական, հելլենիստական, անտիկ դարաշրջանները և միջնադարը: Պեղումներից 20-ն իրականացվել են արտերկրի գործընկերների` Գերմանիայի Հալլե-Վիտտենբերգի  համալսարանի ու Մոնրեպոսի թանգարանի, Իտալիայի «Միջերկրական և արևելյան երկրների ուսումնասիրության միջազգային ասոցիացիայի», Տոկիոյի Կանազավայի համալսարանի, ԱՄՆ-ի «Գֆոելլեր» հիմնադրամ ընկերության և Ֆրանսիայի գիտությունների ազգային կենտրոնի /CNRS/ հետ համատեղ:

2017 թվականի հնագիտական հետազոտություններն իրականացվել են ՀՀ Շիրակի Ազատան համայնքի դամբարանադաշտում, Ջրափի համայնքների դամբարանադաշտերում, Հայկաձոր համայնքի ամրոց-բնակավայրում, Մեծ Սեպասար համայնքի վաղ բրոնզեդարյան բնակավայրում, Ջրաձոր համայնքի ամրոց բնակավայրում, Կառնուտ համայնքի վաղ բրոնզեդարյան դամբարանադաշտում, ՀՀ Արարատի մարզի Լուսառատ համայնքի պատմական Արտաշատ մայրաքաղաքի տարածքում, հայ արքաների Աղցքի դամբարանում, ՀՀ Վայոց ձորի մարզի Ելփին համայնքի «Մոխրոտ» բնակատեղիում և ժայռափոր համալիրում և Արենի-2 քարայրում, ՀՀ Սյունիքի մարզի Աղիտու 3 և 7 քարայրներում, Սրաշեն համայնքի Սբ Հռիփսիմե եկեղեցու շրջակայքում, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Թագավորանիստ հնավայրում և այլն:

Հունիսի 5-ի նիստում քննարկվել և թույլտվություն է տրվել 2018 թվականի պեղումների համար ներկայացված 46 հայտի, մասնավորապես` ՀՀ ԳԱԱ «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-24, «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-9, «Պատմամշակութային արգելոց-թանգարան­ների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-3, ՀՀ ԳԱԱ  Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն-4, «Սեյսմշին» ՍՊԸ-1, «ՇՄՇ» ԲԲԸ-1:


    Լրահոս
    Հայ եկեղեցի
    Խմբի գործողություններն ուղղված են ոչ միայն Հայոց Կաթողիկոսի դեմ, այլև ընդհանրապես՝ Եկեղեցու դեմ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /