• USD 483.14
  • GBP 613.68
  • EUR 549.86
  • RUB 7.16
  • GEL 187.41
Օգոստոս 17, 2018
Հայությանը միավորողը ազգային սերն է

Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

Րաֆֆի

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Արցախ
07.06.2018 | 17:16

Մինսկի խումբը ԼՂ հակամարտության կարգավորման լավագույն ձևաչափն է. Լավրով

ԵԱՀԿ Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման լավագույն ձևաչափն է: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳՆ ղեղավար Զոհրաբ Մնացականյանի հետ  հանդիպումից հետո:

  

Ավելի վաղ, հիշեցնենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը  վերահաստատել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններ վարելու ցանկությունը՝ պնդելով, որ Արցախի Հանրապետությունը պետք է մասնակցի  բանակցային գործընթացին:

 

«Ռուսաստանի դիրքորոշումը մնում է նույնը, ՌԴ-ը միշտ եղել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Մինսկի խմբի միջոցով լուծելու դիրքորոշման կողմնակից, որի մասնակիցն է Հայաստանը, ինչպես նաև Ադրբեջանը և այլ երկրներ: Մեր համոզմունքն է, որ սա լավագույն ձևաչափն է», - ասել է Լավրովը  մամլո ասուլիսի ընթացքում:

 

 

 

Լավրոնը նաև նշել է, որ «եթե պաշտոնական Բաքուն ու Երևանը պայմանավորվեն, որ որևէ փուլում Ղարաբաղը կրկին պետք է ներկայացված լինի բանակցություններում, դա կլինի նրանց որոշումը, որին մենք հարգանքով կվերաբերվենք»:



    Լրահոս
    Արցախ
    Մենք պատրաստ ենք ազգովի ջախջախիչ հակահարված տալու Ադրբեջանի ցանկացած սադրանքի, բայց մենք նաև պատերազմ չենք ուզում. Նիկոլ Փաշինյան
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /