• USD 483.14
  • GBP 613.68
  • EUR 549.86
  • RUB 7.16
  • GEL 187.41
Օգոստոս 19, 2018
Հայությանը միավորողը ազգային սերն է

Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

Րաֆֆի

Լրահոս, Հարցազրույց, Հայաստան
08.06.2018 | 00:00

Սխալ եմ համարում Արցախի վերաբերյալ Փաշինյանի դիրքորոշումը. Ալեքսանդր Մանասյան

Հայ Ձայն-ի զրուցակիցը քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆՆ է:

- Այսօր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով բանակցություններում Արցախի՝ որպես առանձին կողմի ներկայացվածության հարցին, նշել է, որ «եթե պաշտոնական Բաքուն ու Երևանը պայմանավորվեն, որ որևէ փուլում Ղարաբաղը կրկին պետք է ներկայացված լինի բանակցություններում, դա կլինի նրանց որոշումը, որին իրենք հարգանքով կվերաբերվեն»: Ինչպե՞ս կմեկնաբանեք ռուս պաշտոնյայի այս հայտարարությունը:

-Պաշտոնական Մոսկվան այդ հայտարարությամբ խնդիրը թողնում է Բաքվի վրա: Իբր թե մեզ լավություն է անում, սակայն խնդիրն Ադրբեջանին է թողնում, և բոլորիս էլ հայտնի է, որ պաշտոնական Բաքուն երբեք չի համաձայնի դրան: Ստացվում է՝ դա խուսափողական հայտարարություն է: Երկրորդ, Ղարաբաղը բոլորովին կարիք չունի Բաքվի հետ տետ ա տետ հանդիպման; Այն ամբողջապես ներգրավված է բանակցային գործընթացի մեջ, որովհետև ինքն իր դիրքորոշումները տեղ է հասցնում Հայաստանի և համանախագահների միջոցով, որոնք պարբերաբար այցելում են Ստեփանակերտ: Ադրբեջանի հետ հանդիպումն առարկայական ոչինչ չի ավելացնելու, և դրա կարիքն Արցախը չունի: Անընդհատ մենք խոսում ենք այն մասին, որ Բաքուն Ղարաբաղին դուրս է մղել բանակցություններից, բայց դա  կեղծ հարցադրում է:

-Այսինքն, վարչապետ Փաշինյանն իր հարցադրումներում սխա՞լ է, երբ ասում է, որ Արցախը՝ որպես կողմ, պետք է ներկայացված լինի բանակցությունների գործընթացում:

-100 տարի մենք կարող ենք այդ բանն ասել, ու 100 տարի Բաքուն կարող է չհավաձայնել, բայց մեր խնդիրը բոլորովին այլ բան է: Մեր հարցադրումը պետք է լինի այն, որ Արցախը լիիրավ ձևով մասնակցում է բանակցային գործընթացին Հայաստանի միջոցով: Սերժ Սարգսյանը մի անգամ նույնիսկ ասել է, որ ինքը բանակցությունների սեղանին նստում է Արցախի փոխարեն: Մենք կարիք չունենք, որ խնդրենք Ադրբեջանին ու ասենք՝ ա՛յ ցեղասպան պետություն, ե՛կ, ինձ հետ խոսի՛ր: Ընդհակառակը մենք պետք է հայտարարեինք, որ չենք նստի բանակցությունների, մինչև որ նա ներողության չխնդրի Ադրբեջանի իրակացրած ցեղասպանության համար (Սումգայիթի և Բաքվի դեպքերը – խմբ.):

-Հետևաբար ի՞նչ պետք է անի այս կառավարությունը և, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը:

-Ներկա իշխանությունը նախ չպետք է սխալ հայտարարություներ անի և սխալ դիրքորոշում ընդունի, որովհետև խնդիրը սխալ են պատկերացնում: Բանակցությունների ձևաչափը որոշում է  ԵԱՀԿ-ն, և այն որևէ որոշում չի ընդունել Արցախին բանակցային գործընթացից դուրս մղելու մասին: Դրա համար էլ համանախագահները պարբերաբար գնում են Ստեփանակերտ:

-Ստացվում է՝ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը, թե նա չի կարող բանակցել Արցախի անունից, ինչպես ժամանակին բանակցել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, վտանգնե՞ր է իր մեջ պարունակում:  

-Եթե այդպես է, ուրեմն նա պետք է Մինսկի խմբի համանախագահներին էլ չընդունի: Փաշինյանի հայտարարությունը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել: Հնարավոր է այն մեկնաբանել որպես ճնշում համանախագահերի վրա, որպեսզի նրանք Բաքվի վրա ճնշում գործադրեն, որ վերջինս նստի Ղարաբաղի հետ բանակցային սեղանի շուրջ, սակայն նորից եմ ասում, որ Ղարաբաղը ինքը պետք է հայտարարի, որ ես դրա կարիքը չունեմ, համանախագահների այցերը ինձ բավարարում են և ես իմ տեսակետները Հայաստանի միջոցով կարողանում եմ փոխանցել ու այդքանը բավարար է:

 ԳՈՀԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ


    Լրահոս
    Հայ եկեղեցի
    Խմբի գործողություններն ուղղված են ոչ միայն Հայոց Կաթողիկոսի դեմ, այլև ընդհանրապես՝ Եկեղեցու դեմ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /