• USD 482.02
  • GBP 634.24
  • EUR 557.5
  • RUB 7.59
  • GEL 195.94
Հունիս 20, 2018
Իշխելու համար իմաստություն է պետք

Իշխանների համար ավելի կարևոր է հարստանալ իմաստությամբ ու առաքինությամբ, քան մեծագանձ ճոխությամբ, իսկ ով չգիտի իր կրքերի վրա իշխել, չի կարող ուրիշներին իշխան լինել:                                 

                                             ՊՈՂՈՍ ՊԱՏՐԻԱՐՔ ԱԴՐԻԱՆՈՒՊՈԼՍԵՑԻ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Արցախ
07.06.2018 | 17:33

«Ավրորա 2017» մրցանակաբաշխության հաղթող Թոմ Քաթինան այցելել է Արցախ

«Ավրորա 2017» մրցանակաբաշխության դափնեկիր Թոմ Քաթինան կնոջ հետ ժամանել է Ստեփանակերտ: Այս մասին տեղեկանում ենք Արցախպրեսից:

Այսօր   առավոտյան  ԱՀ  կրթության, գիտության և  սպորտի  նախարար Նարինե Աղաբալյանի  ուղեկցությամբ Թոմ  Քաթինան   այցելել է Ստեփանակերտի    Քերոլայն Քոքսի անվան  վերականգնողական  կենտրոն:  Նրանց   դիմավորել  են       վերականգնողական   կենտրոնի  աշխատողները՝  տնօրեն   Վարդան   Թադևոսյանի   գլխավորությամբ:

ԿենտրոնումԹոմ  Քաթինան     խորհրդանշական հուշանվեր  է  ստացել, իսկ    այնտեղ      բուժվող      փոքրիկներն  էլ  հյուրերին   ողջունել  են   իրենց       երգ   ու   պարով:

Թոմ  Քաթինան  իր  խմբի    հետ      շրջայց  է  կատարել   կենտրոնով՝  ծանոթանալով    շենքային  պայմաններին, այնտեղ   իրականացվող   աշխատանքներին՝    շփվելով  նաև    բուժում   ստացողների   հետ:

Առավել մանրամասն՝ սկզնաղբյուր կայքում:

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /