• USD 482.02
  • GBP 634.24
  • EUR 557.5
  • RUB 7.59
  • GEL 195.94
Հունիս 20, 2018
Իշխելու համար իմաստություն է պետք

Իշխանների համար ավելի կարևոր է հարստանալ իմաստությամբ ու առաքինությամբ, քան մեծագանձ ճոխությամբ, իսկ ով չգիտի իր կրքերի վրա իշխել, չի կարող ուրիշներին իշխան լինել:                                 

                                             ՊՈՂՈՍ ՊԱՏՐԻԱՐՔ ԱԴՐԻԱՆՈՒՊՈԼՍԵՑԻ

Լրահոս, Մշակույթ, Մեր ձայնը
08.06.2018 | 11:31

Հայ գրա­կա­նու­թյան ան­մահ մշակը. Այսօր Արշակ Չոպանյանի հիշատակի օրն է

«Հանուն հայրենիքի դուք օտարների դռները բախել եք ոչ դատարկ ձեռքերով, ոչ ողորմություն խնդրելու համար, այլ արդարություն, այլ հատուցում իր պարտքի: Ձեր հոյակապ La Roseraie d’ Armenie -ն միայն բավական է իբրև մուրհակ ազգերի դիմաց և իբրև ապացույց, թե որքան գնահատելի է և որքան պանծալի է մեզ համար այսօրվա օրը»

Ալ․ Շիրվանզադե

 

Արշակ Չոպանյանը ծնվել է 1872թ.-ին Կ.Պոլսում՝ ակնեցի ոսկերչի ընտանիքում։ Նախնական կրթությունն ստացել է Պեշիկթաշ թաղամասի Մաքրուհյաց դպրոցում, որից հետո ուսումը շարունակել՝ ընդունվելով Կ.Պոլսի Կենտրոնական վարժարան 1887թ․-ին: Դեռ վաղ տարիքից սկսում է ստեղծագործել՝ հիմնականում ուշադրությունը կենտրոնացնելով ֆրանսիական գրականության թարգմանությունների վրա, որոնք էլ լույս են տեսնում ‹‹Արևելք›› օրաթերթում։ Նրա աշխատանքերը սկսում են տպագրվել նաև «Բուրաստան մանկանց», «Մասիս» և այլ պարբերականներում։

 

Կենտրոնական վարժարանը ավարտելուց հետո Չոպանյանը դասավանդում է դպրոցներում։ Այդ տարիներին՝ մասնավորապես 1890-1891թթ․-ին հեղինակում է ‹‹Արշալույսի ձայներ›› ժողովածուն։ 1893թ.-ին Արշակ Չոպանյանի ‹‹Մութ խավեր›› դրաման հաջողությամբ բեմադրվում է Կ․ Պոլսի թաղամասերում:

 

Օրերը կհոսին մութ Հավերժն ի վար,

Իրերը կդառնան անվախճանաբար,

Ու տիեզերքին մեջ անծայրապարփակ

Կյանքն ու Մահն հավիտյան կպագնեն զիրար․․․

 

Շուտով ֆրանսիական գրականության հանդեպ նրա տածած հետաքրքությունը նրան տանում է Փարիզ, որտեղ նա ավարտին է հասցնում 1891թ.-ին սկսած բանասիրական առաջին երկը՝ ‹‹Պետրոս Դուրյանի կյանքն ու գործը››:

Արդեն 1895թ.-ին Չոպանյանը Կ.Պոլսում էր, որտեղ հիմնադրում է ‹‹Ծաղիկ›› հանդեսը, ուր տպագրվում են հոդվածներ Գրիգոր Նարեկացու, Հակոբ Պարոնյանի, Պետրոս Ադամյանի, ֆրանսիահայ գրողների մասին: Այս նախաձեռնությունն ընդհատվեց 1895թ.-ին տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների պատճառով: Այդուհետ Չոպանյանը բռնեց արտագաղթի ուղին ու մեկնեց Եվրոպա։ 1898թ.-ին Չոպանյանը Փարիզում հիմնադրում է ‹‹Անահիտ›› գրական-գեղարվեստական հանդեսը, որը լույս է տեսնում 1898-1911թթ.-ին և 1929-1949թթ.-ին: Հանդեսում տպագրվում էին ֆրանսահայ հասարակության կյանքը լցնելու, զարգացնելու ու կրթելու, մտահորիզոնն ընդլայնելու համար։ Սա հսկայական աշխատանք էր, որը կարող էր անել միայն շնորհալի, բարձր կրթվածությամբ և աշխատասեր մարդը։

 

Ինչ վերաբերում է գրողի ստեղծագործական կյանքին, ապա հարկավոր է նշել, որ նրա ստեղծագործություններում մեծ տեղ են գրավում հայրենիքին նվիրվածները, որոնք հատկապես նոր թափով են գրվել Փարիզում ապրելու տարիներին: Չոպանյանը ունեցել է գրական մի շարք կեղծանուններ՝ Թիթեռնիկ, Դարվիշ, Ֆանտազյոր:

Չոպանյանը եղել է Ռամկավար կուսակցության անդամ։ Նրա բանաստեղծություններն ամփոփված են «Արշալույսի ձայներ», «Թրթռումներ», «Քերթվածներ» գրքերում, ինչպես նաև «Թուղթի փառք» հոգեբանական վիպակը, «Տղու հոգիներ» պատմվածքների և պատկերների ժողովածուն, «Մութ խավեր», «Հրաշքը» դրամաները և այլ երկեր։

Արշակ Չոպանյանը կյանքից հեռացել է 81 տարեկան հասակում՝ 1954թ․-ի հունիսի 8-ին Փարիզում։



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /