• USD 483.14
  • GBP 613.68
  • EUR 549.86
  • RUB 7.16
  • GEL 187.41
Օգոստոս 17, 2018
Հայությանը միավորողը ազգային սերն է

Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

Րաֆֆի

Լրահոս, Հայաստան
08.06.2018 | 15:20

Փաշինյանի արձագանքը միջամտություն չէր Արցախի ներքին գործերին. Իսագուլյան

Արցախում ընթացող գործընթացներին պետք է նայել բոլորովին այլ տեսանկյունից, քանզի դրանք օրգանական կապ չունեն հայաստանյան իրավիճակի հետ: Այս կարծիքին է Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդատական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:

«Արցախյան գործընթացները անհանգստության տեղիք չեն տալիս, և հավատացեք, որ այնտեղ չկա լարվածություն և որևէ նախադրյալ այն ամենի, ինչ տեղի ունեցավ Հայաստանում: Դա օրգանական կապ չունի հայաստանյան գործընթացների ու փոփոխությունների հետ, չնայած ոմանք փորձեցին իրավիճակն օգտագործել ցույց տալու համար, որ Արցախում էլ է նույն իրրավիճակը, ինչ Հայաստանում էր, և որ բողոքի գործողությունները հանգեցնելու են թավշյա հեղափոխության: Ամենևին նման երևույթ գոյություն չունի Արցախում»,- վստահեցրեց Իսագուլյանը:

Նրա խոսքով՝ Արցախում մեծ վարկանիշ և հարգանք են վայելում նախագահ Բակո Սահակյանը, նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանը, ուժային կառուցների ղեկավարները: «Սակայն երկար ժամանակ է Արցախում քննարկում էին կադրային տեղաշարժերի մասին հարցեր և այն կոմբինացիաները, որոնց միջոցով հնարավոր է ամեն ինչ նախապատրաստել 2020թ. սպասվող նախագահական և Ազգային ժողովի ըննտրությունների համար: Արցախում սերնդափոխության աշխատանքները բավականին լուրջ են տարվում բոլոր համակիարգերում, իսկ վերջին օրերի իրադարձությունները պարզապես առիթ հանդիսացան կադրային փոփոխությունների համար»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը:

Հայ Ձայն-ի հարցին, թե Արցախում իրավիճակի հանդարտեցման առումով ազդեցություն ունեցե՞լ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Որևէ միջամտություն այդ գործին չէր կարող վնաս կամ օգուտ տալ: Շատ լավ է, որ Փաշինյանն արձագանքել է, սակայն դա միայն նրա կարծինքն էր, ոչ թե միջամտություն Արցախի ներքին հարցերին»:

Նա ընդգծեց, որ Արցախի իշխանությունների առաջարկած լուծումներն ավելին էին, քան ցուցարարները սպասում էին: Սակայն Իսագուլյանի պնդմամբ՝ կադրային փոփոխությունները գծագրվում էին վաղուց, և պայմանավորված էին ցույցերի անցկացմամբ:



    Լրահոս
    Արցախ
    Մենք պատրաստ ենք ազգովի ջախջախիչ հակահարված տալու Ադրբեջանի ցանկացած սադրանքի, բայց մենք նաև պատերազմ չենք ուզում. Նիկոլ Փաշինյան
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /