• USD 483.14
  • GBP 613.68
  • EUR 549.86
  • RUB 7.16
  • GEL 187.41
Օգոստոս 19, 2018
Հայությանը միավորողը ազգային սերն է

Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

Րաֆֆի

Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս, Հայաստան
08.06.2018 | 17:12

Բաքվի դիվանագիտական խայծը

  Ադրբեջանի մամուլը հրահանգավորվել է լայնորեն լուսաբանել Իլհամ Ալիեւի հունիսի 6-ի ելույթը, որտեղ նա հույս է հայտնել, որ Հայաստանի նոր իշխանությունը չի կրկնի նախորդի սխալները, եւ Լեռնային Ղարաբաղի խնդիրը մոտ ապագայում կգտնի իր խաղաղ լուծումը, որով Կովկասում կհաստատվի կայնություն եւ համագործակցություն:

   Ի՞նչ լուծման մասին է խոսքը՝ դժվար չէ ենթադրել: Հետաքրքրականն այն է, թե ինչու՞ այս անգամ Ալիեւը գերադասել է հանդես գալ ոչ թե սովորական դարձած միլիտարիստական հռետորաբանությամբ, այլ ընտրել է համեմատաբար խաղաղասիրական նոտաներ:

   Որքան կարելի է հասկանալ ադրբեջանական կողմի փորձագետների եւ վերլուծաբանների ասածներից, Բաքվում խիստ անհանգստացած են, որ Հայաստանի նոր իշխանությունները կարող են միջազգային աջակցություն ստանալ եւ արմատական վերանայումներ անել ԼՂ հարցում: Մասնավորապես, ադրբեջանական կողմին խիստ անհանգստացնում է բանակցություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցության թեմայի արծարծումը:

   Պատահական չէ, որ Բաքվում քննադատության թիրախ են ընտրել Ռուսաստանի ԱԳՆ-ին՝ համարելով, որ այդ գերատեսչությունը գտնվում է հայկական լոբբիի ուժեղ ազդեցության տակ: Նախօրեին ՌԴ եւ Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում բանակցություններին ԼՂ մասնակցության մասին ՌԴ արտգործնախարար Լավրովի դիտարկումները Բաքվում, բնականաբար, փշերով են ընդունել:

  Սուր արձագանքի տեղիք է տվել մանավանդ Լավրովի այն ձեւակերպումը, որ բանակցություններին ԼՂ վերադառնալու հարցում համաձայնության պետք է գան Հայաստանը եւ Ադրբեջանը: Ադրբեջանական կողմը դրանից հասկացել է, որ ՌԴ արտգործնախարարը փաստում է նախկինում բանակցություններին ԼՂ իրավահավասար մասնակցությունը, ինչը հասկանալի պատճառներով չի համապատասխանում Բաքվի պատկերացումներին:

  Նկատելի է նաեւ, որ Ադրբեջանը որոշակի փորձեր ձեռնարկել է, որպեսզի ԼՂ հարցով խորհրդատվություններ անցկացնի Ռուսաստանի հետ, բայց ցանկալի արդյունքների չի հասել: Ուշագրավ է, որ Իլհամ Ալիեւը հունիսի 6-ի ելույթում փորձ է արել Հայաստանում իշխանափոխությունը գնահատել նաեւ Ադրբեջանի սպասումների տեսանկյունից:

  Ակնարկ կա, որ Ադրբեջանը պատրաստ է վերջ դնել Հայաստանի շրջափակման եւ մեկուսացման քաղաքականությանը, եթե նոր իշխանությունները ԼՂ հարցում ցուցաբերեն նոր մոտեցում: Ըստ ամենայնի, դա Ալիեւի լարած դիվանագիտական ծուղակն է, որում կարող է հայտնվել հենց Ադրբեջանը: Բանն այն է, որ Հայաստանը շատ հստակ ձեւակերպել է, որ եթե Ադրբեջանը վերջ չտա միլիտարիստական հռետոևաբանությանը, ապա ԼՂ հարցում որեւէ լուրջ բանակցություն չի կարող լինել:

  Այս համատեքստում գլխավորն այն է, թե որքա՞ն ժամանակ եւ ի՞նչ տոնայնությամբ Ալիեւը հավատարիմ կմնա խաղաղասիրական կեցվածքին, ի՞նչ իրավիճակ կլինի շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին: Այսինքն, ընդունելով խաղաղության ջատագովի կեցվածք, Ալիեւը գործնականում հավատարիմ կմնա՞ իր խոսքին, թե՞ իրականում կշարունակի պատերազմի նախապատրաստության քաղաքականությունը: Կայուն տպավորություն է ստեղծվում, որ Բաքուն դժվարանում է կողմնորոշվել, թե ինչ ընթացք կունենան աշխարհաքաղաքական զարգացումները:

Ադրբեջանական քարոզչությունն ընտրել է ռուս-հայկական լարվածություն սադրելու տարբերակը: Դա, ամենայն հավանականությամբ, հրահանգավորված է ամենաբարձր մակարդակով: Գործին լծվել են գրեթե բոլոր լրատվամիջոցները, փորձագետները եւ վերլուծաբանները: Այդ հրապարակումների պատվիրվածությունն է վկայում հանգամանքը, որ մամուլում հայտնվում են Հայաստանի կառավարության որոշ անդամների՝ հինգ-վեց տարվա վաղեմության ֆեյսբուքյան գրառումները, ինչը վկայում է, որ քարոզչությանը հատուկ ծառայությունների ներգրավվածությունը: Խնդիր է դրված ռուսական կողմին սադրել Հայաստանի նոր իշխանությունների դեմ:

 Ըստ երեւույթին, քարոզչությունից զատ Ադրբեջանը դիմում է նաեւ որոշակի դիվանագիտական քայլերի՝ փորձելով Հայաստանի նոր իշխանություններին հնարավորինս անհարմարություններ պատճառել, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հարցում վերջինս աջակիցներ չունենա: Ադրբեջանի այս ձեռնարկումները թողնում են ենթադրել, որ Բաքուն ինքը դիվանագիտական աջակցության կարիք ունի, եւ նրա լարած ծուղակը մեծ հավանականությամբ գործելու է իր իսկ դեմ:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

 


    Լրահոս
    Հայ եկեղեցի
    Խմբի գործողություններն ուղղված են ոչ միայն Հայոց Կաթողիկոսի դեմ, այլև ընդհանրապես՝ Եկեղեցու դեմ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /