• USD 483.02
  • GBP 614.45
  • EUR 546.97
  • RUB 7.23
  • GEL 184.53
Օգոստոս 15, 2018
Զա՛րկ, Արցախ

 Ուրեմն, զա՛րկ, Արցախ,
Զա՛րկ, իմ զարմանալիդ...
Չկա ուրիշ հնար և ուրիշ ելք չկա,
Քանզի ոսոխը քո՝ այդ քոչվորը վայրի
Այդ լեզուն է միայն, որ հասկանում ճշտիվ
Եվ այդ լեզվից է լոկ, որ փոխվում է կրկին
Խուճապահար հոտի...

 ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
08.06.2018 | 20:31

Ուշքի եկեք, ժողովո՛ւրդ, մի՛ պառակտեք, մի՛ թուլացրեք եկեղեցին. պատմաբան

       «Ուշքի եկեք, ժողովուրդ Սա ապստամբություն է ոչ թե մարդու դեմ, այլ Աստծո դեմ: Մի՛ պառակտեք ու մի՛ թուլացրեք եկեղեցին: Ջուր մի՛ լցրեք սատանայի ջրաղացին: Փորձում եք աշխարհը մտցնել եկեղեցի՞». «Լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոնի համանախագահող, պատմական գիտությունների թեկնածու, քաղաքագետ ԿԱՐԻՆԵ ԵՍԱՅԱՆԸ մտահոգված է Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցու ու Վեհափառի դեմ մի խումբ մարդկանց կողմից սկսած բողոքի ցույցերից:

Հղում անելով աստվածաշնչյան խոսքերին` պատմաբանը հարց է ուղղում  բողոքավորաներին.  «Աստծո փոխարեն ստանձնել եք դատավորի դե՞ր»,  ապա զգուշացնում է՝  ետ դարձեք  չարի մոլորությունից, որ չարժանանաք Կորխի, Դաթանի, Աբիրոնի ու նրանց 250 կամակիցների ճակատագրին, չդառնաք չարի ձեռքի գործիք:

«Սուրբ Գրքում բազմիցս այդ մասի գրված է: Օրինակ, Դավիթ մարգարեն գիտեր, որ Տիրոջ կողմից անիծյալ է իր սեփական բազուկին ապավինողը, և օրհնյալ է Տիրոջն ապավինողը (Երեմիա 17:5-7):

  Անգամ արդեն լինելով Տիրոջ կամքով Սամուել մարգարեի կողմից օծյալ՝ նա չապստամբեց Սավուղի դեմ (որից Տիրոջ Հոգին վաղուց հեռացել էր, և որը ապրում էր մեղքերի մեջ), այլ շարունակում էր աղոթել նրա համար, քանզի վստահում ու ապավինում էր Տիրոջը. «Տիրոջ օծյալի վրա ո՞վ կարող է ձեռք մեկնել և անպատիժ մնալ...Տերը կենդանի է որ Տերը նրան կզարկի, կամ նրա օրը կգա կմեռնի, կամ թե պատերազմի մեջ կմտնի և կմեռնի:  Տերը չանի, որ ես ձեռքս մեկնեմ Տիրոջ օծյալի դեմ» (1 Թագ. 26:9-11):

  «Տգիտությունից կորչում է իմ ժողովուրդը»,-ասում է Տերը, նաև գրված է, որ չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից ու դատաստանից:

Ե՛տ դարձեք չար ճանապարհից ու Աստծո դեմ ապստամբած սատանային կերպարանակից մի՛ եղեք՝Աստծո անեծքին չարժանանալու համար»:

Քաղաքագետը զգոնության ու սթափության կոչ է անում հայ ժողովրդին.

 «Սիրելի քույրեր ու եղբայրներ, արթուն ու զարթուն լինենք, որպեսզի չմոլորվենք»:


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /