• USD 482.02
  • GBP 634.24
  • EUR 557.5
  • RUB 7.59
  • GEL 195.94
Հունիս 20, 2018
Իշխելու համար իմաստություն է պետք

Իշխանների համար ավելի կարևոր է հարստանալ իմաստությամբ ու առաքինությամբ, քան մեծագանձ ճոխությամբ, իսկ ով չգիտի իր կրքերի վրա իշխել, չի կարող ուրիշներին իշխան լինել:                                 

                                             ՊՈՂՈՍ ՊԱՏՐԻԱՐՔ ԱԴՐԻԱՆՈՒՊՈԼՍԵՑԻ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Արցախ
08.06.2018 | 19:03

Արցախում հայերը միշտ են եղել. Սոլովյովի պատասխանը ուկրաինացի գործչին

Ուկրաինացի քաղաքագետ Վյաչեսլավ Կովտունը «Ռոսիա 1» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման ժամանակ հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության հարցում աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը:

«Նշանակում է, որ Դուք դե՞մ եք Արցախին: Իսկ գիտեք, որ Արցախն այն երկիրն է, որտեղ  հայերը մշտապես եղել են: Նույնիսկ եղել են ժամանակներ, որ ժամանակակից Երևանի տարածքում հայեր չեն եղել, իսկ Արցախի հողում հայերը միշտ են եղել: Ղարաբաղյան խնդիրը ոչ խաղաղ ճանապարհով լուծելու միակ ճանապարհը Արցախի բոլոր հայերին ոչնչացնելն է, ինչը մարդկությունը չի անի», - ի պատասխան Վյաչեսլավ Կովտունի հայտարարության ասել է Վլադիմիր Սոլովյովը:

 

Ռուս հաղորդավարը հավելել է, որ Արցախում ապրող մարդիկ, ովքեր ուսուցիչներ են եղել, զբաղվել են հողագործությամբ, սակայն Խորհրդային Միության ղեկավարության մեղավորությամբ նրանց պատուհասել է պատերազմը: Եվ Արցախի ժողովուրդը վեր է կացել ու ստիպված եղել պաշտպանել ինքն իրեն:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /