• USD 482.19
  • GBP 640.83
  • EUR 561.8
  • RUB 7.64
  • GEL 196.01
Հունիս 24, 2018
Մեսրոպ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասությունը

  «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատիմանալ զբանս հանճարոյ»

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
08.06.2018 | 20:04

Ակտիվիստ դարձած Տեր Կորյուն աբեղան բացահայտում է իր անտեղյակությունն ու տգիտությունը

 «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության ակտիվիստ դարձած հոգևորականները սկսում են ակնհայտորեն զարմացնել հասարակությանն իրենց բավականին տարօրինակ հայտարարարություններով, որոնք ի ցույց են դնում նրանց ոչ միայն  անտեղյակությունը, այլև տգիտությունը:

Բողոքավոր ակտիվիստ Տեր Կորյուն աբեղայի մտքի գոհարներից բերենք մեկ-երկու օրինակ: Նա  լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ընտրել է ոչ թե հոգեւոր դասը՝ առաջնորդվելով Սուրբ հոգով, այլ սպարապետ Վազգեն Սարգսյանը:

  Սույն աբեղան մասնավորապես նշել է. «Ընտրել է Վազգեն Սարգսյանը, որը գումարն ընդունեց եւ պարտադրեց մյուս եպիսկոպոսներին՝ ասելով բոլորիդ կոչնչացնեմ, որովհետեւ ում ուզում եմ, նա պետք է լինի: Սուրբ հոգի-մուրբ հոգի, չգիտեմ»:

Աբեղայի խոսքերը վրդովմունք են առաջացրել ազատամարտիկների շարքերում: Ազատամարտիկ  ՀՐԱՉ ԳԵՎՈՐԳՅԱՆՆ ասել է. «Սթափության կոչ ենք ուղղում Տ. Կորյուն աբեղա Առաքելյանին` հոգեւորականին անվայել պահվածք ցուցաբերելու համար եւ հրավիրում հոգենորոգ աղոթքի` վստահ լինելով, որ սրբամաքուր աղոթքից դատարկված եւ կարծրացած հոգին կարող է ՀՀ Ազգային Հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանին հետմահու պախարակել եւ անամոթաբար քննադատության արժանացնել նաեւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ին:

Հրահանգում ենք, թողնել այս «աշխարհի իշխանի» խաբկանքները եւ անառակ որդու քաջությամբ գնալ Համայն Հայության Սրբություն Սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ Վեհափառ Հայրապետի մոտ խոնարհաբար կրկնել. «Մեղայ յերկինս եւ առաջի քո…»:»

 Նույն աբեղայի մյուս անլուրջ հայտարարությունն էլ վերաբերվում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին, որտեղ նա ասել է. «Արամ Առաջին կաթողիկոսն ավելի վատն է, նա դաշնակցական բյուրոյի ազդեցության տակ է»:

«Ով աչք ունի կտեսնի, ով ականջ ունի կլսի» ու կհասկանա, թե ովքե՞ր ու ի՞նչ տկար մտքի տեր մարդիկ են այսօր փողոց դուրս եկել և պահանջում են Հայոց Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը:

 

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /