• USD 483.14
  • GBP 613.68
  • EUR 549.86
  • RUB 7.16
  • GEL 187.41
Օգոստոս 19, 2018
Հայությանը միավորողը ազգային սերն է

Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

Րաֆֆի

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
09.06.2018 | 00:37

Ովքե՞ր են հոգևորականի անվան տակ հանդես եկող ակտիվիստները

Թավշյա հեղափոխությամբ ոգևորված հրապարակ են նետվել ինչ-որ խմբեր, որոնք իրենց առաքելությունն են համարում մեղադրանքներ հնչեցնել Հայ եկեղեցու, Մայր Աթոռի միաբանության և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին: Եվ դա անում են քրիստոնյային ոչ վայել հայհոյախոսությամբ ու կեղծիքով:

 

Եվ հիմա ժամանակն է պարզել իրականությունը, որպեսզի մեր ժողովուրդն էլ հասկանա, թե ի՞նչ է կատարվում, ովքե՞ր են այս բողոքավորները, ի՞նչ շահեր ու նպատակներ են նրանք հետապնդում:

 

Հայտնի խոսք կա, երբ թշնամին բացահայտ է գործում, նրա դեմ ավելի հեշտ է պայքարել, սակայն առավել դժվար է, երբ այն ծպտված է: Եվ հիմա գործ ունենք Հայոց եկեղեցու հոգևորականի անվան տակ հանդես եկող ծպտյալների հետ, որոնք սեփական նեղ շահերով պայմանավորված ատելություն, կեղծիք, զրպարտանք ու ապատեղեկատվություն են տարածում մեր հոգևոր հայրերի հասցեին:

 

Հատկապես, միտումնավոր ստվերվում է Ամենայն Հայոց Հայրապետի՝ Գարեգին Երկրորդի կատարած աշխատանքը՝ անհիմն մեղադրանքներ շռայլելով նրա հասցեին: Եվ դա անում են խտրականություն չդնելով միջոցների ու մեթոդների մեջ, օգտագործելով սոցիալական ցանցերը, լրատվության միջոցները:

 

Մտահոգիչ է այն, որ բողոքավորների կոչերին միացել են նաև Եկեղեցու հավատացյալներ, որոնք իրականում անտեղեկ են, թե ովքե՞ր են կանգնած այս ամենի հետևում, ովքե՞ր են հայ քրիստոնյանի անվան տակ հակասություն, բախում հրահրում և փորձում խաղալ մեր հավատացյալ ժողովրդի հոգևոր զգացմունքների վրա:

 

Բողոքավոր հոգևորականների խումբը փորձում է ժողովրդի մոտ տպավորություն ստեղծել, թե իրենք ոտքի են ելել եկեղեցին բարեփոխելու համար, իսկ Մայր Աթոռը, Վեհափառ հայրապետն ու հոգևոր դասն ընդդիմանում են իրենց առաջարկած բարեփոխումներին: Սա խմբի կողմից տարածվող ապատեղակատվություններից մեկն է՝ ժողովրդի մեջ Վեհափառի անձի հանդեպ ատելություն բորբոքելու ստոր մտադրությամբ: Մինչդեռ իրականությունը բոլորովին այլ է. Հայոց Եկեղեցին երբեք դեմ չի եղել ներքին բարեփոխումներին ու այսօր էլ այդ փոփոխությունները կատարվում են, այլ բան է, որ մեր ժողովրդի մոտ կա տեղկատվական պակաս՝ ի՞նչ աշխատանքներ է անում մեր հոգևոր դասն ու ինչպե՞ս, այս հարցերը հիմնականում չեն բարձրաձայնվում, պաշտոնական հաղորդագրությունները չափազանց սուղ են, մյուս կողմից էլ մեր հոգևորականներն իրենց գործերի մասին քչախոս են, համարում են, որ հայրենիքին ու Աստծուն ծառայելն իրենց պատքն է, ու այդ գործերըպետքէարվենլռությամբ: Տեղեկատվական պակասից փորձում են օգտվել Եկեղեցուն ու Վեհափառին հալածել ցանկացողները:

 

Եվ ուրեմն, ովքե՞ր են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, նրա գահակալին ու հոգևոր դասին հետևողականորեն վարկաբեկող այս բողոքավորները:

 

Ակտիվիստ հայր Կորյունի ու մյուսների աղանդավորական հետքերը

 

Սկսենք փոքր-ինչ հեռվից:

 

Տարիներ առաջ Տեր Հարություն անունով քահանա ձեռնադրված մեկը ծառայության է անցնում Սուրբ Գայանե վանքում: Ավելի ուշ պարզվում է, որ մինչ հոգևորական դառնալը տեր Հարությունն իր կնոջ հետ Երևանում զբաղված է եղել աղանդավորական քարոզչություն տարածելով:

 

Հայտնվելով Սուրբ Գայանեում՝ հայ հոգևորականի անվան տակ նա շարունակել է աղանդավորական նույն մեթոդներով իրականցնել իր գործունեությունը: Եկեղեցուն կից ստեղծել խմբեր, իբրև թե մարդկանց հոգևոր գիտակցությունը բարձրացնելու բարի ցանկությամբ: Սակայն խմբերում առկա իրավիճակի մասին մեզ հասած տեղեկատվությամբ այլ պատկեր է բացվում. այնտեղ հաճախող հավատացյալները հայտնվել են ստրուկի կարգավիճակում՝ ծառայելով տեր Հարությունին: Իսկ որպեսզի իրանձինուղղված ծառայությունն ավելի արդյունավետ լինի, վերջինսխմբի անդամներին թույլ է տալիս բնակություն հաստատել իր տանը՝այն վերածելով տարօրինակ հավաքատեղիի:

 

Պատմում են, թե հավատացյալները լվացել են քահանայի ոտքերը, սննդի լավ բաժինը պահել տեր հոր համար, մնացորդը իրենք կերել: Նկատենք, որ սա իսկը աղանդավորներին բնորոշ պահվածք է: Այս զոմբիացած մարդիկ, գտնվելով քահանայի ու նրա կնոջ հոգեբանական ներգործության տակ, այդ ամեն արել են իբրև ծառայություն Աստծուն, սակայն իրականում առաջնորդվել են ոչ թե Հիսուս Քրիստոսի պատվիրաններով, այլ Տեր Հարությունի հրահանգներով:

 

Բայցսա դեռ ամենը չէ, օգտվելով իր հոգևոր դերից տեր Հարությունն անգամ երիտասարդ աղջիկների նկատմամբ ոտնձգություն է թույլ տվել: Բողոքներն հասնում են Կաթողիկոսին, և որպես պատիժ քահանային կանխակայում են, այսինքն, դադարեցնում են նրա հոգևոր ծառայությունը: Որոշ ժամանակ անց, Տեր Հարությունի մահից հետո, նրա <հոգևոր> գործունեությունը շարունակում է կինը, որն իրեն հռչակում է տիրուհի, տարածքում նրան բոլորն հենց այդ անունով էլ դիմում են: Այսօր խումբը գործում է տիրուհու անմիջական հրահանգներով ու հսկողությամբ:

 

Հարց կառաջանա. ի՞նչ կապ ունի տեր Հարությունը, նրա ինքնահռչակ <տիրուհի> կինն ու ստեղծված խումբը այսօրվա ցուցարարների հետ: Պարզվում է, որ կապը բավականին սերտ է. Վեհափառի դեմ ցույցերի մասնակիցների գերակշիռ մասը, այդ թվում ցույցերի ակտիվիստ հայրԿորյունը հիշյալ խմբի անդամներ են: Տեր Հարությունին անձամբ ճանաչողներն ասում են, թե հայր Կորյունն իր պահվածքով, իր աղանդավորական ոճով ու մեթոդներով, անգամ իր արտաքին տեսքով ամբողջությամբ կապկում է տեր Հարությունին:

 

Եվս մեկ փաստ. տեղեկացանք, որ Վեհափառի դեմ կեղծ լուրեր տարածող այս ակտիվիստ հոգևորականն արդեն մեկ անգամ ժողովրդի պահանջով քշվել էիր հոգևոր ծառայության վայրից՝ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղից: Գյուղացիները բազմաթիվ բողաքներ են ուղղել թեմի առաջնորդ Սիոն Սրբազանին ու խնդրել՝գյուղն ազատել հայր Կորյունից:

 

Մրգաշատ գյուղից հետո վերջինս ծառայության է անցնում Սուրբ Գայանե վանքում ու այստեղ էլ դառնում տեր Հարությունի տիկնոջ՝<<տիրուհու>>խմբի անդամն ու զինվորը:

 

Եվ այսօր հայ հոգևորականի անվան տակ աղանդավորական վարքագիծ դրսևորող այս անձն ու խմբի անդամներն իրենց իրավունք են վերապահել հայտարարելու, թե բոլոր վեհափառները ԿԳԲ-ի գործակալներ են եղել ու կան:

 

Երեկ բողոքավորների ու հայր Կորյունի հետ հանդիպել էին մի քանի հավատացյալ երիտասարդներ, նրանք ցնցված էին ու հիասթափված՝ լսելով քահանայի ցինիկ խոսքերը (նացուցարաներին պատմել է Վեհափառի հետ իրենց հանդիպման մասին, ասելով՝ <սատկացրի կաթողիկոսին>) համոզվել են, որ քահանայի վեղարի տակ իրականում թաքնված է մի անձ, որն իր կերպարով ոչ մի առնչություն չունի իրական հոգևորականի հետ ու այժմ էլ զբաղված է եկեղեցու միասնականությունը քանդող, եկեղեցու հանդեպ թշնամանք հրահրող գործողություններով:

 

Այժմ խումբը Երևանի Սուրբ Աննա և Սուրբ Կաթողիկե եկեղեցիների բակում վրան է խփել ու նստացույց է անում: Նպատակ ունեն իրենց շուրջը համախմբել հոգևորականների և հավատացյալների ավելի մեծ շրջանակի՝ հասնելու Վահափառի հրաժարականին: Խմբի վերջնագրային ոճը, Մայր Աթոռի առաջարկները կտրականապես մերժելը, փաստում են այն մասին, որ գործ ունենք հայ հոգևորականին ոչ հարիր վարքագիծ դրսևորող անձանց հետ: Իսկ եթե նրանք ճշմարիտ հոգևորականներ են պետք է լավ իմանան, որ եկեղեցական հարցերը չեն լուծվում քաղաքական մեթոդներով՝ միտինգներով, նստացույցերով, առավել ևս չի կարելի զրպարտել, հայհոյախոսությամբ կեղծ լուրեր տարածել. սա մեղք է: Եթե նրանք առաջնորդվում են Աստվածաշունչով, ապա պետք է լավ իմանան Աստծո պատգամը՝ չհայհոյե՛ս ժողովրդի առաջանորդին, <<Լսեցեք ձեր առաջնորդներին ու հնազանդվեցեք նրանց…>>:

 

Բերեմ աստվածաշնչյան մեկ օրինակ ևս: Երբ Մովսեսի դեմ ապստամբում են մի խումբ հոգևորականներ ու աշխարհականներ, Աստված պատժում է նրանց. <<Երկիրը բացվեց և կուլ տվեց նրանց ու նրանց հարած մարդկանց>> (Աստվածաշունչ , թվոց 16):

 

Աստծոն հաճելի չէ հոգևոր առաջնորդի հանդեպ բամբասանք ու չարախոսություն տարածելը: Եվ Աստված պատժում է չարախոսներին:

 

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

 


    Լրահոս
    Հայ եկեղեցի
    Խմբի գործողություններն ուղղված են ոչ միայն Հայոց Կաթողիկոսի դեմ, այլև ընդհանրապես՝ Եկեղեցու դեմ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /