• USD 483.02
  • GBP 614.45
  • EUR 546.97
  • RUB 7.23
  • GEL 184.53
Օգոստոս 15, 2018
Զա՛րկ, Արցախ

 Ուրեմն, զա՛րկ, Արցախ,
Զա՛րկ, իմ զարմանալիդ...
Չկա ուրիշ հնար և ուրիշ ելք չկա,
Քանզի ոսոխը քո՝ այդ քոչվորը վայրի
Այդ լեզուն է միայն, որ հասկանում ճշտիվ
Եվ այդ լեզվից է լոկ, որ փոխվում է կրկին
Խուճապահար հոտի...

 ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

Աշխարհի ձայն, Լրահոս
09.06.2018 | 15:01

Այսօր Ընկերների միջազգային օրն է

Հունիսի 9-ը Ընկերների միջազգային օրն է: Այն նշվում է աշխարհի մի շարք երկրներում, չէ՞ որ ընկերությունը մեր ունեցած ամենաթանկ ու մեծագույն բարոյական և սոցիալական արժեքներից է:

Ամեն տարի հունիսի 9-ին նշվող Ընկերների միջազգային օրը (International Friends Day) հիմնվել է, որպեսզի, անկախ կյանքի հանգամանքներից և տարբեր խոչընդոտներից, մեր ընկերներին հիշեցնենք, թե որքան կարևոր են նրանք մեզ համար, և որպեսզի ուրախացնենք նրանց:

Որպես կանոն, սակայն, իսկական ընկերությունը միշտ համարվել է հազվադեպ երևույթ: Բնական է, որ շատ ժողովուրդներ մեզ են թողել նաև ընկերության թեմայով ասացվածքներ, առակներ, տարբեր պատմություններ:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /