• USD 483.14
  • GBP 613.68
  • EUR 549.86
  • RUB 7.16
  • GEL 187.41
Օգոստոս 19, 2018
Հայությանը միավորողը ազգային սերն է

Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

Րաֆֆի

Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս
09.06.2018 | 13:35

Մեծ յոթնյակը կդառնա՞ Մեծ ութնյակ

 Կանադայում ուրբաթ օրը սկսված Մեծ յոթնյակ կոչվող թերևս ամենահեղինակավոր ու ազդեցիկ պետությունների հավաքը տեղի է ունենում այդ կառույցի անդամ երկրների միջև հարաբերությունների աննախադեպ լարվածության պայմաններում։

 

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած արտաքին առևտրային փոփոխությունները, մասնավորապես պողպատի ու ալյումինի ներմուծման նկատմամբ աննախադեպ բարձր մաքսերի սահմանումը հարուցել է Մեծ յոթնյակի անդամ պետությունների դժգոհությունը։ Այս քաղաքականությունը հարվածել է թե՛ Եվրամիության անդամ պետությունների, թե՛ Կանադայի շահերին։

 

   Վերջիններս բազմիցս հանդես են եկել հայտարարություններով՝ նշելով, որ դա թշնամական քայլ է, իսկ Եվրոպական Միության Խորհրդի նախագահ  Դոնալդ Տուսկն անգամ ասել է՝ ԱՄՆ-ի պես բարեկամ ունենալու պարագայում մեզ նույնիսկ թշնամի պետք չէ։

 

  Հարաբերությունների նմանատիպ լարվածությունը Մեծ յոթնյակի անդամ պետությունների միջև աննախադեպ է։ 2014-ին դրա կազմից Ռուսաստանի դուրս մղումից հետո, թվում էր, թե ոչինչ այլևս չի բաժանի այս պետություններին։ Վերջիններս միաձայն ու միահամուռ կերպով դատապարտում էին Մոսկվայի քաղաքականությունը Ուկրաինայում և, հատկապես, Ղրիմի բռնազավթումը։ Սակայն այս դեպքերից ընդամենը մի քանի տարի անց խորքային՝ տնտեսական և քաղաքական հակասություններ կան ԱՄՆ-ի ու անդամ մյուս պետությունների միջև։ Հակասություններին քաղաքական երանգ է հաղորդում Թրամփի ՝  Իրանի հետ միջուկային պայմանագրից դուրս գալու որոշումը, ինչը թե՛ տնտեսական, թե՛ աշխարհաքաղաքական հարված էր Եվրամիության շահերին։

 

 

   ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների սրման պայմաններում սկսվեց քննարկվել  Ռուսաստանի հետ հարաբերությունների որակի փոփոխման հարցը։ Մի շարք պետություններ, մասնավորապես, Իտալիան հայտարարեց, որ դեմ չէ Մոսկվայի վերամիավորմանն այդ խմբին։ Այս թեմայով արտահայտվեց նաև ԱՄՆ նախագահ Թրամփը, որը նշեց, թե Ռուսաստանի վերադարձը Մեծ յոթնյակ քաղաքականապես ճիշտ քայլ կլինի։

 

   Այս հայտարարությունները, հատկապես՝ ԱՄՆ նախագահի, Մեծ յոթնյակի անդամ պետություններին ստիպել է Ռուսաստանի վերադարձի խնդրով հանդես գալ առանձին հայտարարություններով, մասնավորպես, ԵՄ նախագահ Տուսկը հայտարարել է, որ դեմ է նմանատիպ փոփոխություններին։ Նույն ոգով է արտահայտվել նաև Կանադան ու Ֆրանսիան, վերջիններս հայտարարել են, որ Թրամփի նմանատիպ դիրքորոշումը փաստում է նրա ոչ հետևողական քաղաքականության մասին։

 

 Կանադայում սկսվում է Մեծ յոթնյակի անդամ պետությունների ամենահակասական գագաթաժողովներից մեկը մի ժամանակաշրջանում, երբ հարաբերությունները պետությունների միջև աննախադեպ սրված են։ Հայտնի է, որ քննարկման հիմնական թեման լինելու է Թրամփի նոր մաքսային քաղաքականությունը՝ փաստացի տնտեսական պատերազմը ԱՄՆ-ի և Մեծ յոթնյակի անդամ մյուս պետությունների միջև, նաև Ռուսաստանի նկատմամբ ընդհանուր քաղաքականության մշակումը։

 

 Թրամփն, ի դեպ, չի սպասելու գագաթնաժողովի ավարտին Սպիտակ տան հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահը դրանից մի քանի ժամ առաջ լքելու է Կանադան:


    Լրահոս
    Հայ եկեղեցի
    Խմբի գործողություններն ուղղված են ոչ միայն Հայոց Կաթողիկոսի դեմ, այլև ընդհանրապես՝ Եկեղեցու դեմ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /