• USD 483.14
  • GBP 613.68
  • EUR 549.86
  • RUB 7.16
  • GEL 187.41
Օգոստոս 17, 2018
Հայությանը միավորողը ազգային սերն է

Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

Րաֆֆի

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
09.06.2018 | 14:05

Ճիշտ ե՞ն, թե՞ սխալ Նիկոլ Փաշինյանի մոտեցումները

  Քաղաքական դաշտում լայնորեն քննարկվում է երեկ Ազգային ժողովում  ՀՀ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած մեկնաբանությունը, այսպես կոչված՝ ադրբեջանական համայնքի վերաբերյալ:

Ոմանք այն համարում են  կարևոր, ոմանք խիստ վտանգավոր:

Երկրորդ կարծիքի կողմնակիցները հետևյալ մտավախությունն են  արտահայտվում, թե դրանով Փաշինյանը փաստացի ճանաչեց, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի «իրավունքները» Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, ու արցախահայությանը, կարծես թե դրեց  նույն հարթության մեջ, ասելով, որ նրանց Ալիևն է ներկայացնում բանակցությունների ժամանակ, իսկ ահա արցախահայությանը իրենք արցախահայերը պիտի ներկայացնեն, քանի որ ինքը չունի նրանց ներկայացնելու մանդատ:

Փաշինյանի մոտեցումը խստորեն քննադատողները նկատում են, թե նրա ասածը կարծես ն ադրբեջանական դիրքորոշման քողարկված հաստատումն է, համաձայն որի, Լեռնային Ղարաբաղի բնակչությունը երկու համայնքներից է բաղկացած` հայկական ու ադրբեջանական: Ու եթե մենք համաձայնվում ենք դրա հետ, ուրեմն համաձայնվում ենք նաև այն բանի հետ, որ Ադրբեջանի սուվերենությունը պիտի վերականգնվի ԼՂ-ի տարածքի վրա:  

 Հակադարձելով նման դիրքորոշում ունեցողներին Արցախի Հանրապետության  նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանն ասաց հետևյալը.

 «Իրականում վարչապետ Փաշինյանը  ոչնչացրեց ադրբեջանական համայնք կոչվածի՝ որպես ինքնուրույն ձայնի իրավունք ունեցող միավոր հանդես գալու հեռանկարը, իսկ արցախահայության այդ իրավունքը՝ ընդգծեց ու պաշտպանեց»:

Քաղաքագետը կարծում է, որ   «Իրավաքաղաքական տեսանկյունից Փաշինյանը պարզ ասաց, որ Ադրբեջանի քաղաքացիներին պետք է ներկայացնի Ալիևը, ինչն, իրականում, ոչնչացնում է համայնքներով մասնակցելու հարցը: Սա շատ կարևոր է, թեև դեռ բավարար չէ արդյունքի հասնելու համար»:

 Մելիքյանն անդրադարձավ նաև  վարչապետի հետևյալ  մտքին, թե Ռոբերտ Քոչարյանը եղել է Ղարաբաղի ընտրված նախագահ,  Սերժ Սարգսյանը՝ Արցախի ինքնապաշտպանության կազմակերպիչներից էրև դրանով նրանք ունեցել են Արցախի անունից բանակցելու մանդատ, մինչդեռ ինքը դա չունի՝ ոչ իրավականոչ քաղաքականոչ էլ բարոյական առումով«ՓԱշինյանը հրաժարվելով ներկայացնել արցախահայությանը և ընդգծելով, որ դրա իրավունքը չունի, նա Ստեփանակերտին ինքնուրույն դերակատարման հնարավորություն է ապահովում»,- եզրափակեց քաղաքագետը:



    Լրահոս
    Արցախ
    Մենք պատրաստ ենք ազգովի ջախջախիչ հակահարված տալու Ադրբեջանի ցանկացած սադրանքի, բայց մենք նաև պատերազմ չենք ուզում. Նիկոլ Փաշինյան
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /