• USD 483.14
  • GBP 613.68
  • EUR 549.86
  • RUB 7.16
  • GEL 187.41
Օգոստոս 19, 2018
Հայությանը միավորողը ազգային սերն է

Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

Րաֆֆի

Աշխարհի ձայն, Լրահոս
11.06.2018 | 16:30

ՀԱՊԿ-ի երկրների ղեկավարների հանդիպումը կկայանա նոյեմբերի 8-ին

ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի (բարձրագույն մարմին, որի աշխատանքին մասնակցում են կազմակերպության երկրների ղեկավարները) հանդիպումը կկայանա նոյեմբերի 8-ին: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, հունիսի 11-ին Ալմաթիում հայտարարել Է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Կայրաթ Աբդռախմանովը՝ ելույթ ունենալով ՀԱՊԿ-ի ԱԳ նախարարների խորհրդի ընդլայնված կազմով նիստում:

«Առաջարկություն եմ մտցնում ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստն անցկացնել Աստանա քաղաքում 2018 թվականի չորրորդ եռամսյակում՝ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի նախօրյակին, որը պլանավորված Է 2018 թվականի նոյեմբերի 8-ին»,-ասել Է նա: Աբդռախմանովը նաեւ հայտարարել Է, որ ՀԱՊԿ-ի ԱԳ նախարարությունների ղեկավարները հավաստել են, որ Սիրիայի հակամարտությունը կարող Է կարգավորվել միայն քաղաքական-դիվանագիտական ճանապարհով:



    Լրահոս
    Հայ եկեղեցի
    Խմբի գործողություններն ուղղված են ոչ միայն Հայոց Կաթողիկոսի դեմ, այլև ընդհանրապես՝ Եկեղեցու դեմ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /