• USD 482.02
  • GBP 634.24
  • EUR 557.5
  • RUB 7.59
  • GEL 195.94
Հունիս 20, 2018
Իշխելու համար իմաստություն է պետք

Իշխանների համար ավելի կարևոր է հարստանալ իմաստությամբ ու առաքինությամբ, քան մեծագանձ ճոխությամբ, իսկ ով չգիտի իր կրքերի վրա իշխել, չի կարող ուրիշներին իշխան լինել:                                 

                                             ՊՈՂՈՍ ՊԱՏՐԻԱՐՔ ԱԴՐԻԱՆՈՒՊՈԼՍԵՑԻ

Լրահոս, Հարցազրույց, Հայաստան
11.06.2018 | 12:15

Ադրբեջանցիների այցը նախիջևանյան գերեզմանատեղի քարոզչական նպատակ էր հետապնդում

Երկու ամսից ավելի է, ինչ Նախիջևանի հատվածում և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմերը տեղաշարժեր են իրականացնում, ու իրավիճակն այդ շրջանում անկայուն է: Այս մասին Հայ Ձայն-ի հետ զրույցում ասաց «Ռազմինֆո» կայքի համակարգող, փորձագետ ԿԱՐԵՆ ՎՐԹԱՆԵՍՅԱՆԸ՝ հայտնելով, որ ապրիլից սկսած ադրբեջանական կողմը փորձել է մոտեցնել դիրքերը Գյուննութ գյուղի ուղղությամբ:

«Այդ գյուղը պատերազմից ի վեր միջդիրքային տարածություն է դարձել, ընդ որում, հայկական դիրքերն են անմիրջապես գյուղի վրա, կարելի է ասել՝ գրեթե գյուղի մեջ, իսկ ադրբեջանական դիրքերը բավականին հեռու են: Սակայն ադրբեջանական կողմն արդեն փորձում է  այդտեղ դիրքավորվել, ճանապարհ են կառուցել և կրակակետ սարքել, որը, սակայն, հայկական դիրքերի հսկողության տակ է: Ադրբեջանական կողմի մոտ առայժմ առաջխաղացում չի ստացվում, քանի որ հայկական կողմը թույլ չի տալիս:

Այս ֆոնին ադրբեջանցիները փորձել են իրենց գերեզմանատեղի այցելությունը ներկայացնել այնպես, կարծես ինչ-որ լուրջ ձեռքբերում են ունեցել, բնակավայր են ազատել և այլն: Բայց բնակավայրի ազատման մասին խոսք անգամ չկա, որովհետև նախ այդտեղ բնակավայրեր գոյություն չունեն, միայն շենքերի մնացորդներ են և երկրորդ, բուն բնակավայրը իրենք չեն վերահսկում, ու այդ տարածքը հայկական դիրքերի վերահսկողության տակ է»,- նշեց մեր զրուցակիցը:

Կարեն Վրթանեսյանը դիտարկմամբ՝ հայկական ու ադրբեջանական կողմերը ենթադրաբար պետք է ինչ-որ պայմանավորվածության եկած լինեն, որով հայկական կողմը թույլ է տվել նրանց այցելել գյուղի իրենց գերեզմանատունը, իսկ նման պայմանավորվածությունները միակողմանի չեն լինում. «Ես չգիտեմ,թե  ինչպես են իրենք դիմել հայկական կողմին, ինչպես են խնդիրը ներկայացրել և ինչ պատասխան են ստացել, սակայն նման պայմանավորվածությունները սովորաբար միակողմանի չեն: Գուցե և իրենք էլ են ինչ-որ հարցում զիջման գնացել»:

Այնուամենայնիվ ադրբեջանական կողմի քայլը հայ փորձագետը որակում է որպես քարոզչական և հոգեբանական գործողություն ՝ նշելով, որ աջաջին հերթին այն ուղղված է իրենց բնակչությանը՝ ցույց տալու, որ իրենք ինչ-որ բանի են հասել այդ տարածքում: «Բայց եթե մենք քարոզչական այդ թեմայից դուրս գանք ու դիտարկենք ոչ միայն կոնկրետ այս բնակավայրի դեպքը, կնկատենք, որ ադրբեջանական կողմը Նախիջևանի հատվածում ապրիլից սկսած տեղաշարժեր է իրականացնում, և ամբողջ ապրիլի ընթացքում այնտեղ հրաձգություն էր: Սակայն շեշտեմ, որ միայն ադրբեջանակին կողմը չի գործողություններ անում, հայկական կողմն էլ է բնականաբար քայլեր ձեռնարկել»,- ասաց Վրթանեսյանը:

ԳՈՀԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /