• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 21, 2018
Նոր Հայաստանը պետք է լինի հաղթանակների Հայաստան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան

Լրահոս
11.06.2018 | 17:02

Էրդողանը կոշտ քննադատության է ենթարկել Ավստիայի վարչապետին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Ավստրիայի իշխանությունների՝ երկրում յոթ մզկիթներ փակելու և տասնյակ իմամներին հեռացնելու մասին որոշումը: Այս մասին տեղեկացնում է Deutsche Welle- ը:

Հիշեցնենք, հունիսի 8-ին Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել էր, որ իր երկրում առնվազն յոթ մզկիթ կփակվի, իսկ տասնյակ իմամներ էլ կարտաքսվեն: Նա բացատրել է, որ այս քայլը պայմանավորված է այն հանգամանքով, որ մզկիթների ղեկավարությունը և իմամները օրենք են խախտել, որը պահանջում է մահմեդականների հավատարմությունը ավստրիական սոցիալական նորմերի և սկզբունքների հանդեպ:

«Մեր երկրում զուգահեռ հասարակության, քաղաքական իսլամի և արմատականության միտումների տեղ չկա», - ընդգծել է Կուրցը:

Նշենք, որ Կուրցը, դեռևս 2017 թ. Հունիսին, զբաղեցնելով Ավստրիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը, կոչ էր արել փակել երկրում գործող մահմեդական մանկապարտեզները: Նա նշել է, որ նման մանկապարտեզները բացարձակապես չեն նպաստում միգրանտ ընտանիքների երեխաների ինտեգրմանը Ավստրիայի հասարակությանը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով իրեն համարում է ուղղափառ մահմեդական, հայտարարել է, որ ավստրիական իշխանությունների որոշումը «հակաիսլամական» է և խոստացել է պատասխանել:

«Ավստրիայի կանցլերի ձեռնարկած գործողությունները, վախենամ, աշխարհը տանում են խաչի և կիսալուսնի միջև պատերազմին», - նշել է Էրդողանը և հավելել. «Այստեղից կոչ եմ անում Եվրոպային՝ ավելի ճիշտ Ավստրիային, երկրի վարչապետին: Դեռ շատ երիտասարդ ես, քեզ անհրաժեշտ է ավելի մեծ փորձառություն ունենալ: Հիշիր, որ քո նման պահվածքը գլխիդ շատ փորձանք կբերի»:



    Լրահոս
    Անկախության օր
    Անկախության օգտին մենք քվեարկել ենք ազգովի ու պատասխանատվությունն էլ պարտավոր ենք կրել ազգովի
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /