• USD 482.2
  • GBP 632.02
  • EUR 555.4
  • RUB 7.55
  • GEL 195.91
Հունիս 21, 2018
Մեսրոպ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասությունը

  «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատիմանալ զբանս հանճարոյ»

Լրահոս, Հարցազրույց, Հայաստան
11.06.2018 | 15:46

Արմեն Գրիգորյանը պետք է հստակեցնի Հայաստանի անվտանգության հարցում իր մոտեցումները

 

Հայ Ձայնի զրուցակիցն է քաղաքագետ ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ

-Պարո՛ն Սարգսյան, նախօրեին ֆեյսբուքյան Ձեր էջում անդրադարձել էիք Ազգային անվտանգության խորհրդի աշխատանքին և բացթողումներ մատնանշել: Ինչո՞ւմն է խորհրդի հիմնական խնդիրը և տեսնո՞ւմ եք արդյոք ազգային անվտանգության ռազմավարությունը փոխելու անհրաժեշտություն:

-Հայատանի ազգային անվտանգության ռազմավարությունը մշակվել է և ընդունվել է դեռևս 2007 թվականին, ու մինչ օրս փաստաթղթում որևէ փոփոխություն չի եղել: Սակայն 2007թ. և 2018թ. Երկիր մոլորը լիովին տարբերվում է: Կան նոր խնդիրներ ու մարտահրավերներ, իրողություններ են փոխվել, և այս առումով ազգային անվտանգտության ռազմավարությունը պետք է վերանայվի: Պետք է անպայման անդրադարձ կատարել մի քանի պետությունների, որոնք Հայաստանի նկատմամբ թշնամաբար են տրամադրած: Մասնավորապես խոսքը գնում է  Սաուդյան Արաբիայի և Պակիստանի մասին. այս պետությունները հրաժարվում են դիվանագիտական հարաբերություններ հաստատել մեզ հետ, իսկ Պակիստանն ընդհանրապես չի ճանաչում Հայաստանը՝ որպես պետություն: Կարծում եմ՝ այս իրողությունը պետք է ինչ-որ ձևով արտացոլվի մեր ազգային անվտանգտության ռազմավարության մեջ, և դրան հստակի գնահատական տրվի: Պակիստանը միջուկային պետութուն է, ունի միջուկային զենք, իսկ Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ մտադրություն ունի միջուկային զենք ձեռք բերելու: Այս առումով մենք պետք է զգոն և ուշադիր լինենք, և մեր ազգային անվտանգության ռազմավարությունը պետք է հստակ պատասխանի նաև այս հարցին:

Հաջորդ կարևոր խնդիրն այն է, որ մեր ռազմավարությունը ոչ թե պետական, այլ ազգային անվտանգտության ռազմավարություն է, ինչը նշանակում է, որ մենք պետք է ուշադրություն դարձնենք նաև սփյուռքի խնդիրներին, և այդ մարտահրավերները ևս հաշվի առնենք: Խոսքը գնում է Արաբական տարբեր պետություններում և, մասնավորապես, Սիրիայում մեր հայրենակիցների մասին, ովքեր տասնյակ հազարներով թողել են Սիրիան և տասնյակ հազարներն էլ շարունակում են բնակվել այնտեղ:

Այս ամենը պետք է հաշվի առնել ազգային անվտանգության ռազմավարության փաստաթղթում: Այսինքն այն պետք է լինի, այսպես ասած, կենդանի օրգանիզմ, որը պետք է պարբերաբար վերանայվի ու թարմացվի:

-ԱԽ նախկին քարտուղարների նկատմամբ կարծես թե անուշադրություն կար ինչպես լրատվական դաշտում, այնպես էլ հանրության շրջանում, սակայն հեղափոխությունից հետո, երբ քարտուղար նշանակվեց Արմեն Գրիգորյանը, պահանջներն այդ մարմնի նկատմամբ ավելացան: Ըստ Ձեզ՝ ինչով էր դա պայմանավորված:

-Ազգային անվտանգտության խորհուրդը վերջին տարիների ընթացքում ակտիվ գործունեություն չի ծավալել և, ընդհանրապես, անկախ Հայաստանի պատմության մեջ լուրջ դերակատարում չի ունեցել՝ իր քաղաքականության իրականացման տեսանկյունից: Եթե հաշվի առնենք, թե ինչ կարևորություն է տրվում,  ասենք, Ռուսաստանում կամ Միացյալ Նահանգներում ազգային անվտանգության խորհուրդներին, ապա կհասկանանք, որ նման կարևորություն պետք է տանք նաև մենք:

Ինչ վերաբերում է Արմեն Գրիգորյանի անձին, ոչինչ ասել չեմ կարող: Ընդամենը պետք է հետևողականորեն աշխատել ազգային անվտանգության ռազմավարության  մարտահրավերներին պատասխանելու հարցում, և կարծում եմ, որ այս առումով հասարակության պահանջները մեծ են, և եթե կա լուրջ մոտեցում այս հարցի վերաբերյալ և կա ցանկություն, որ կառույցը կայանա՝ պահանջներն էլ պետք է լինեն չափազանց բարձր:

-Մինչ պետական պաշտոն զբաղեցնելը Արմեն Գրիգորյանը բավականին կոշտ մոտեցումներ է արտահայտել քաղաքական հարցերում: Ներկա աշխատանքում չե՞ն կարող այդ մոտեցումները խանգարող լինել:

-Իրականում այդ մոտեցումները խանգարում են ոչ թե մեզ, այլ հենց իրեն, այսինքն, եթե նա ընդամենը մեկ-երկու ամիս առաջ այլ պատկերացում ուներ տարբեր քաղաքական երևույթների նկատմամբ, ապա այսօր իրողությունը փոխվել է, և նա հայտնվել է այնտեղ, ինչը նախկինում քննադատում էր, այսինքն՝ խոսքը  իշխանության մասին է: Դա  տարակուսանք է առաջանում նաև մեր օտարերկրյա գործընկերների մոտ՝ քաղաքական հստակի գծերի ու դիրքորոշումների տեսանկյունից: Հետևաբար, պետք է աշխատանք տանել նաև արտաքին աշխարհի հետ և հստակ ձևակերպել մեր առաջնահերթությունները:

Արմեն Գրիգորյանը պետք է ոչ թե հերքի կամ մերժի իր սկզբունքները, այլ պարզապես հայտարարի, թե ի՞նչ մոտեցումներով է Հայաստանը շարժվելու առաջ, և որո՞նք է համարում Հայաստանի կարևոր մարտահրավերները: Այս առումով, կարծում եմ, անելիք շատ կա: Մի փոքր ժամանակ տանք և հասկանանք, թե ի՞նչ մոտեցումներ ունի և ո՞ւր է տանելու անվտանգության խորհուրդը:

-Արմեն Գրիգորյանի նշանակումից հետո քննարկվում էր այն հարցը, թե նա նախկինում աշխատել է Սորոսի հիմնադրամի կողմից ֆիրնանսավորվող կազմակերպությունում և կիսել այդ կազմակերպության մոտեցումները: 

-Ըստ էության՝ սա նախորդ հարցի տրամաբանական շարունակություն է, որ նա պետք է փորձի հստակցնել իր դիրքորոշումները տարբեր հարցերի վերաբերյալ, և հետո  նոր հնարավոր կլինի պատկերացում կազմել, թե ընդհանուր առմամբ ինքը ի՞նչ է ուզում անել:

 ԳՈՀԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ

 


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /