• USD 482.02
  • GBP 634.24
  • EUR 557.5
  • RUB 7.59
  • GEL 195.94
Հունիս 20, 2018
Իշխելու համար իմաստություն է պետք

Իշխանների համար ավելի կարևոր է հարստանալ իմաստությամբ ու առաքինությամբ, քան մեծագանձ ճոխությամբ, իսկ ով չգիտի իր կրքերի վրա իշխել, չի կարող ուրիշներին իշխան լինել:                                 

                                             ՊՈՂՈՍ ՊԱՏՐԻԱՐՔ ԱԴՐԻԱՆՈՒՊՈԼՍԵՑԻ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան, Արցախ
11.06.2018 | 21:03

Արցախը բանակցային սեղանին վերադարձնելը տրամաբանական է. թուրքագետ

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, թե Արցախը բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու Հայաստանի դիրքորոշումը մոտակա ամիսներին լուրջ քննարկումների առարկա կդառնա, ինչպես նաև հիմնախնդրի կարգավորման գործընթացն ավելի իրական կդառնա:

  «Արցախը բանակցային սեղանին վերադարձնելը տրամաբանական է, տրամաբանական չէ Ադրբեջանի դիրքորոշումը՝ թույլ չտալ երրորդ կողմի հետ բանակցելը: Դա տրամաբանության շրջանակներից դուրս է: Պարզապես, Ադրբեջանին հաջողվել է տարիներ շարունակ իր ոչ տրամաբանական մոտեցումը պարտադրել Հայաստանին: Եթե Ադրբեջանը վերադառնա առողջ տրամաբանության դաշտ, ապա պետք է համաձայնի բանակցել Արցախի հետ: Եթե կա ցանկություն՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը հասցնել իր տրամաբանական ավարտին, ապա այլ ելք չի մնում, քան Արցախը գործընթացին մասնակից դարձնելը: Եթե լինի վերջնական կարգավորում, ապա բանակցությունները պետք է լինեն այդ երկու կողմերի միջև: Հայաստանը կարող է  որոշակի խնդիրների հետ կապված՝ իր կարծիքը հայտնել: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դրան կողմ կլինեն»,- կարծում է թուրքագետը:

 

Ըստ նրա, Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահները որոշ չափով ներկայացնում էին նաև Արցախը, բայց այժմ բանակցային գործընթացի մեջ պետք է մտնի նոր գործող դեմք, որը կապ չունի նախորդ գործոնների հետ:

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /