• USD 482.02
  • GBP 634.24
  • EUR 557.5
  • RUB 7.59
  • GEL 195.94
Հունիս 20, 2018
Իշխելու համար իմաստություն է պետք

Իշխանների համար ավելի կարևոր է հարստանալ իմաստությամբ ու առաքինությամբ, քան մեծագանձ ճոխությամբ, իսկ ով չգիտի իր կրքերի վրա իշխել, չի կարող ուրիշներին իշխան լինել:                                 

                                             ՊՈՂՈՍ ՊԱՏՐԻԱՐՔ ԱԴՐԻԱՆՈՒՊՈԼՍԵՑԻ

Լրահոս, Արցախ
11.06.2018 | 22:45

Որպես հանրապետության նախագահի թեկնածու չեմ մասնակցելու 2020թ. ընտրություններին. artsakhtimes-ին ասել է Բակո Սահակյանը

   «2020թ-ին, գործող Սահմանադրության համաձայն, տեղի կունենան ԱՀ նախագահի համաժողովրդական ընտրություններ: Ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ ես որպես հանրապետության նախագահի թեկնածու չեմ մասնակցելու այդ ընտրություններին: Սա ոչ թե պահի թելադրանքով արված,  այլ գիտակցված հայտարարություն է»- ասել է Բակո Սահակյանն այսօր լրատվամիջոցներին տված հարցազրույցում:

  Նախագահը պատասխանել է Արցախի ներքաղաքական վերջին զարգացումներին վերաբերող մի շարք հարցերի: 

Այս մասին տեղեկացնում է  artsakhtimes-ը:

ԱՀ նախագահն ասել է. ՙՙՀամոզված եմ, որ մեր երկրում այսուհետ ևս կլինի կայուն ու հանդարտ վիճակ՚՚,- նկատելով, որ  անթոույլատրելի է ցանկացած քայլ, որը կարող է վտանգել Արցախի անկայունությունը:

Ապա հավելել. ՙՙՈչ ոք չի կարող մեր ժողովրդին շեղել իր ճանապարհից, մեր ուժը մեր միասնականության՝ Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնության մեջ է՚՚, -ասել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

 
  



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /