• USD 483.14
  • GBP 613.68
  • EUR 549.86
  • RUB 7.16
  • GEL 187.41
Օգոստոս 19, 2018
Հայությանը միավորողը ազգային սերն է

Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

Րաֆֆի

Հայաշխարհի ձայն, Հոդվածներ, Լրահոս, Ամերիկա
12.06.2018 | 15:00

Կայացավ ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի նախագահների պատմական հանդիպումը

  Հունիսի 12-ին Երևանի ժամանակով առավոտյան 05.15 րոպեին կայացավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի միջև։ Հանդիպումը, որի արդյունքները դեռևս պարզ չեն, արդեն իսկ հայտարարված է պատմական, քանի որ այն երկու պետությունների նախագահների առաջին հանդիպումն է՝ կորեական կղզում ավարտված պատերազմից և երկու Կորեաների ստեղծումից ի վեր։ 

    Պատմական հանդիպումը կայացել է Սինգապուրի Սենտոսա կղզում գտնվող Կապելա հյուրանոցում, որն այս օրերին գտնվում է հատուկ ծառայությունների հսկողության ներքո։ Իր տարածքում կազմակերպելով երկու երկրների նախագահների հանդիպումը՝ Սինգապուրը այսպիսով կարևորում է իր դերակատարությունը տարածաշրջանում որպես միջնորդ պետություն։

   Ինչպես նշում են աշխարհի առաջատար ԶԼՄ-ները, եթե նախկինում կողմերը՝ ԱՄՆ-ը և Հյուսիսային Կորեան փոխանակվում էին վիրավորական արտահայտություններով միմյանց հասցեին, ապա այսօր նրանք նախընտրեցին փոխանակվել ձեռքսեղմումով։

  Մասնագետներից շատերը նշում են, որ այս հանդիպումը հնարավորություն է ստեղծում երկարատև խաղաղություն հաստատել Կորեական թերակղզում։

  Հիշեցնենք, որ անցյալ դարի 50-ական թվականներին Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև բռնկված պատերազմը տևեց երեք տարի և ավարտվեց 1953թ հունիսի 23-ին կնքված զինադադարի մասին պայմանագրի կնքմամբ։ Սա նշանակում է, որ դե յուրե այս երկու  պետությունները մինչ օրս գտնվում են պատերազմական դրության մեջ։ Եթե Հյուսիսային Կորեային այդ պատերազմում աջակցում էին ԽՍՀՄ-ը և Չինաստանը, ապա Հարավային Կորեային՝ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները, որոնք ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղապահ զորքեր մտցնելու պատճառաբանությամբ, փաստորեն, ներխուժեցին Կորեական թերակղզի։

   Ամերիկյան միջամտությունը փրկեց Հարավային Կորեան ռազմական պարտությունից ու կործանումից՝ Կորեական թերակղզին երկար ժամանակով պառակտելով երկու մասին։ Ամերիկյան ռազմական բազաները մինչ օրս գտնվում են Հարավային Կորեայի տարածքում՝ ապահովելով այդ պետության անվտանգությունը, հնարավոր ռազմական գործողություններից։

   Կորեական թերակղզու բաժանումը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ռազմաքաղաքական լարվածության հիմնական պատճառն է և այդ լարվածությունն էլ ավելի սրվեց, երբ Հյուսիսային Կորեան պակիստանյան մասնագետների օգնությամբ սկսեց զարգացնել միջուկային տեխնոլոգիաները և նույնիսկ իրականացրեց ատոմային զենքի մի քանի փորձնական պայթյուն։

   ԱՄՆ-Հյուսիսային Կորեայ սինգապուրյան հանդիպումն իրական հնարավորություն է ստեղծում կողմերի համար՝ սկսելու երկխոսություն, որը վաղ, թե ուշ կհանգեցնի խաղաղության հաստատմանը Կորեական թերակղզում։

   Ինչպես հայտնի է, մինչ այս գագաթաժողովը հանդիպում էր կայացել նաև Հյուսիսային և Հարավային Կորեաների նախագահների՝ Կիմ Չեն Ընի և Մուն Չժեն Ինի միջև, ինչն իր հերթին նպաստել էր, որ նախագահ Թրամփի հետ կայանա պատմական ձեռքսեղմումը: Կարծում ենք սա նոր հնարավորությունների և հեռանկարների դուռ է բացում ողջ տարածաշրջանում:

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ



    Լրահոս
    Հայ եկեղեցի
    Խմբի գործողություններն ուղղված են ոչ միայն Հայոց Կաթողիկոսի դեմ, այլև ընդհանրապես՝ Եկեղեցու դեմ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /