• USD 482.19
  • GBP 640.83
  • EUR 561.8
  • RUB 7.64
  • GEL 196.01
Հունիս 24, 2018
Մեսրոպ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասությունը

  «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատիմանալ զբանս հանճարոյ»

Լրահոս, Հարցազրույց, Հայաստան
12.06.2018 | 14:55

Վերջին երկու ամսում հակառակորդը նոր ստորաբաժանումներ է կենտրոնացրել սահմանին. Դավիթ Բաբայան

 Հայ Ձայնի հարցը՝ Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻՆ

 

-Պարոն Բաբայան, ահազանգեր են հնչում, որ հակառակորդի ստորաբաժանումները կուտակվել են սահմանի այն հատվածում, որտեղ իրավունք չունեն գտնվել։ Հնարավո՞ր է, որ ադրբեջանական կողմի նման գործողություններին նպաստում է Արցախի ներքաղաքական  իրավիճակը:

- Որոշ մարդիկ անընդհատ շահարկումներ են անում, մինչդեռ Արցախում իրավիճակը կատարյալ հանգիստ է, որևէ սոցիալական կամ հասարակական բախում չկա, մեկ-երկու հոգի փորձում են ինչ-որ բաներ անել՝ ապարդյուն է,  չի  ստացվելու։   Ես կոչ եմ անում այդպիսիններին`սթափվել: Մենք ունենք հակառակորդ, որը յուրաքանչյուր պահի սպասում է, որպեսզի թուլանանք ներսից և սկսի ինչ-որ գործողություններ իրականացնել: Նա հասկանում է, որ նյութական առումով գերազանցում է մեզ, ու դժվար, թե կարողանանք նյութական առումով հասնենք նրան, բայց մենք միշտ ուժեղ ենք մեր ոգով, այսպես ասած, մեր դուխով։ Եվ եթե տկարանանք՝ կպարտվենք։ Մենք մեր ոգու շնորհիվ հաղթանակ տոնեցինք 90-ականների Արցախյան պատերազմում, իսկ 2016 թ. ապրիլյան պատերազմում հակառակորդի բոլոր նպատակները կործանեցինք։ Եվ հիմա Ադրբեջանը սպասում է, եթե մեր ներսում լինի հակասություններ, ապա փորձի դրանից օգտվել։

 Ինչ վերաբերում է սահմանին հակառակորդի ստորաբաժանումների կուտակմանը, ապա վերջին 2 ամսվա ընթացքում նրանք նոր ստորաբաժանումներ են բերել երկրի խորքից, որոնք երբեք սահմանին մշտական  տեղակայված չեն եղել։ Եվ երկու ամիս է, որ այդ ստորաբաժանումները սահմանից  չեն հեռացնում։ Սա փաստ է։

    Հակառակորդը սոցիալական կայքերով՝ հիբրիդային պատերազմի միջոցով փորձում է հայկական կեղծանուններով գրել, թե դա սուտ է, նման բան չկա ։ Մենք, իհարկե, այդ սոցիալական կայքերին ամեն օր հետևում ենք, բայց պաշտպանության բանակը դրանով չի առաջնորդվում։ Պաշտպանության բանակն անում է առավելագույնը, որպեսզի հնարավոր բոլոր վտանգները չեզոքացվեն։ Եվ այս պահի դրությամբ, ինչպես և նախկինում, պաշտպանության բանակն իր ձեռքերում է պահում ռազմավարական նախաձեռնողականությունը։ Այդ ստորաբաժանումները բավականին մոտ են, օպերատիվ խորության մեջ են, այդ դիրքերում չպետք է լինեին: Սա ցույց է տալիս, որ կա՛մ վախեցնում են, կա՛մ ինչ-որ նենգ նպատակներ ունեն։ Բայց նրանց նենգ նպատակների իրականացումը, կրկնում եմ, կախված է մեզանից։ Եթե համախմբված չլինենք, խնդիրներ կունենանք: Մտածել, թե ֆաշիստական երկիր  Ադրբեջանը  կհրաժարվի իր հանցավոր մտքերից՝ պարզապես անհեթեթություն է, ավելին՝ դավաճանություն է։


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /