• USD 483.14
  • GBP 613.68
  • EUR 549.86
  • RUB 7.16
  • GEL 187.41
Օգոստոս 19, 2018
Հայությանը միավորողը ազգային սերն է

Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

Րաֆֆի

Աշխարհի ձայն, Լրահոս
12.06.2018 | 22:04

Գերմանիան կոշտ դիրքորոշում է որդեգրել FETO-ի հանդեպ

Գերմանիան ավելի կոշտ դիրքորոշում է որդեգրել FETO կազմակերպության հանդեպ, որը Թուրքիայում մեղադրվում է պետական հեղաշրջման կազմակերպման մեջ, հաղորդում է Anadolu գործակալությունը:

«Հիմնվելով մեր ունեցած տեղեկատվության վրա, չենք կարող բացառել FETO կազմակերպության մասնակցությունը 2016 թ. հուլիսին Թուրքիայում ձեռնարկված  հեղաշրջման փորձին», - ասվում է Գերմանիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսին Թուրքիայում կատարված հեղաշրջման անհաջող փորձի ճնշման ընթացքում 250 մարդ է զոհվեց, 2200 մարդ էլ վիրավորվեց:

Անկարան մեղադրում է Ֆեթուլլա Գյուլենին, ով ղեկավարում է FETO  կազմակերպությունը: 


    Լրահոս
    Հայ եկեղեցի
    Խմբի գործողություններն ուղղված են ոչ միայն Հայոց Կաթողիկոսի դեմ, այլև ընդհանրապես՝ Եկեղեցու դեմ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /