• USD 482.19
  • GBP 640.83
  • EUR 561.8
  • RUB 7.64
  • GEL 196.01
Հունիս 24, 2018
Մեսրոպ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասությունը

  «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատիմանալ զբանս հանճարոյ»

Լրահոս, Հայաստան
12.06.2018 | 22:00

Իսկ մեզ համար զարմանալի՞ է, որ Բելառուսը զենք է վաճառում Ադրբեջանին

Նախօրեին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը Բելառուսից ձեռք է բերել «Պոլոնեզ» հրթիռային համակարգեր, որոնց գնման շուրջ բանակցությունները սկսվել էին դեռ անցյալ տարի: Պաշտոնական Երևանն այդ ժամանակ քննադատել էր գործարքը, ինչից հետո բելառուսցի ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Ալեսինը «Կոմսոմոլսկայա պրավդային» հայտնել էր, որ Ադրբեջանի ու Բելառուսի միջև «Պոլոնեզ» հրթիռային համակարգի վաճառքի գործարքը չի կայացել Հայաստանի պատճառով:

Թե ի՞նչն է պատճառը, որ զենքի ձեռքբերման գործարքն այնուամենայնիվ կայացավ, դեռ պարզ չէ: «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ, փորձագետ Թևան Պողոսյանը ՀԱՅ ՁԱՅՆ-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ գուցե այս ընթացքում շահեր են փոխվել կամ գումարն է ավելացել:

«Իսկ մեզ համար զարմանալի՞ է, որ Բելառուսը զենք է վաճառել Ադրբեջանին: Բելառուսը ՀԱՊԿ-ի և Եվրասիական միության անդամ լինելով հանդերձ և ունենալով դաշնագրային հարաբերություններ Հայաստանի հետ, Լապշինին արտահանձնեց Ադրբեջանին, դրանից հետո ինձ կասե՞ք «Պոլոնեզի» ու Լապշինի խնդրի մեջ ընդհանուր տարբերությունը: Մեկը ինֆորմացիոն դաշտի հարմար էր հարված, մյուսը, եթե օգտագործվի, ռազմական»,- նկատեց մեր զրուցակիցը:

Ըստ նրա՝ մենք նոր ենք գիտակցում, որ այս խնդրում մենակ ենք. «Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, Ղազախստանը վաճառում է, Ուկրաինան, Թուրքիան, Իսրայելը վաճառում են: Ի վերջո հասկանանք, որ այդ խնդրի հանդեպ ոչ միայն պետք է պայքար տանենք, հակամիջոցներ ձեռնարկենք: Այլապես խնդիրը միշտ էլ բարձրաձայվել է, փակ ու բաց քննարկումների թեմա դարձել, նախկին ու ներկա իշխանություններն են սրան անդրադարձել, ու բոլորն էլ հասկանում են, որ մեր անվտանգությունն ապահովող միջոցները մեր միասնականությունն ու դեպի ապագան միտված քայլերն, ինչպես նաև ռազմարդյունաբերության զարգացումը, որի շնորհիվ կկարողանանք չեզոքացնել «Պոլոնեզ»-ներն ու մյուս զինատեսակները»:

Թևան Պողոսյանի դիտարկմամբ՝ երբ ունենանք այնպիսի զինատեսակներ, որ Ադրբեջանը հասկանա՝ իր նավթադոլարները բավարար չեն ռազմական բալանսի պահպանման համար, նմանատիպ խնդիրները կվերանան:

«Մի քանի տարի անընդմեջ ես կրկնել եմ, որ մենք պետք է խաղի կանոնի փոփխման քաղաքականություն վարենք, որ լինենք նախահարձակ, չէ՞ որ հարձակումը լավագույն պաշտպանության ձևն է: Մեր հեռուստացույցներով ամեն օր պետք է այնքան նոր զինատեսակներ ցույց տան, որ իրենք հասկական՝ չեն հասցնելու այդ մրցավազքում»,- նշեց նա:

Ըստ փորձագետի՝ Հայաստանն այնպիսի իրավիճակ պետք է ստեղծի, որ աշխարհի շատ երկրներ հասկանան՝ եթե հանկարծ զենք վաճառեն Ադրբեջանին, իրենց սեփական շահերին վնաս կհասցնեն. «Բելառուսն, օրինակ, այսօր դա չի զգում: Մինչև մենք մեր մեջքն ու ողնաշարը չուղղենք ու մի քանի քայլ առաջ չանցնենք իրենցից, ունենալու ենք այս նույն վիճակը»:

ԳՈՀԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ 


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /