• USD 482.02
  • GBP 634.24
  • EUR 557.5
  • RUB 7.59
  • GEL 195.94
Հունիս 20, 2018
Իշխելու համար իմաստություն է պետք

Իշխանների համար ավելի կարևոր է հարստանալ իմաստությամբ ու առաքինությամբ, քան մեծագանձ ճոխությամբ, իսկ ով չգիտի իր կրքերի վրա իշխել, չի կարող ուրիշներին իշխան լինել:                                 

                                             ՊՈՂՈՍ ՊԱՏՐԻԱՐՔ ԱԴՐԻԱՆՈՒՊՈԼՍԵՑԻ

Աշխարհի ձայն, Լրահոս
13.06.2018 | 11:28

Բացվել է TANAP գազատարը

Թուրքական Էսքիշեհիր նահանգում տեղի է ունեցել Տրանսանատոլիական գազատարի (TANAP) բացման արարողությունը, որը նախատեսված է Ադրբեջանից դեպի Եվրոպա գազի տեղափոխման համար:

 Միջոցառմանը ներկա են գտնվել Թուրքիայի, Ադրբեջանի, Սերբիայի, Ուկրաինայի նախագահները, ինչպես նաև չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ղեկավարը:

Արարողության ժամանակ հնչեցրած իր ուղերձում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդգծել է. «Քաղաքական կամքը արագացրեց այս նախագծի իրականացումը: Սա Եվրոպայի համար խոշորագույն գազատար կլինի», - ասել է նա:

Թուրքայի ղեկավարը նաև խոստացել է, որ ԵՄ-ին գազի առաջին մատակարարումը կսկսվի 2019 թ. հունիսին:

Նշենք, որ Տրանսանատոլիական գազատարի կառուցումը սկսվել է 2015 թվականին: TANAP- ի թողունակությունը տարեկան 16 միլիարդ խորանարդ մետր է: Անկարան մտադիր է  վերցնել մոտ վեց միլիարդ խորանարդ մետր գազի, կապույտ վառելիքի մնացած մասը  կգնա եվրոպական շուկաներ:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /