• USD 482.19
  • GBP 640.83
  • EUR 561.8
  • RUB 7.64
  • GEL 196.01
Հունիս 24, 2018
Մեսրոպ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասությունը

  «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատիմանալ զբանս հանճարոյ»

Լրահոս, Մամուլի տեսություն, Հրապարակ
13.06.2018 | 08:15

Մարզպետը առաջարկել է «լավով» հեռանալ

«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի նորանշանակ մարզպետ Գարիկ Սարգսյանը երեկ խոստովանել էր, որ պատրաստվում է կադրային խոշոր փոփոխություններ անել։ Մեզ տեղեկություն հասավ, որ առաջնահերթ թիրախում են մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը եւ կրթության բաժնի պետ Խաժակ Աղաբեկյանը, որը թեպետ նորանշանակ մարզպետի համագյուղացին է, սակայն քաղաքական ոխերիմ հակառակորդներ են։

Բացի այդ, Աղաբեկյանի գործունեությունից դժգոհ են մարզում։ Ավելին՝ նրանից բողոքել է նաեւ փոխմարզպետներից մեկը․ առաջին օրը հանդիպելով նորանշանակ մարզպետին, փորձել է «լավամարդ» երեւալ՝ ասելով, որ Խաժակից ազատվելն առաջնախնդիր է, որից հետո մարզպետը Խաժակ Աղաբեկյանին առաջարկել է «լավով» հեռանալ։ Մեզ ասացին, որ նրան փոխարինողի անունն էլ է արդեն շոշափվում՝ Նոր կյանք գյուղի դպրոցի ուսմասվարը, որն այս օրերին այցելում է մարզպետարան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /