• USD 483.1
  • GBP 615.42
  • EUR 551.12
  • RUB 7.2
  • GEL 189.17
Օգոստոս 21, 2018
Ամենամեծը ժողովուրդն է

Մարդիկ մեծանում են մեծերի հետ գործ ունենալով,իսկ ամենամեծը ժողովուրդն է, բոլոր մեծ ստեղծագործողները աշակերտներ են անմահ մեծ ժողովրդի:  

                                                                                           ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
13.06.2018 | 14:04

«Հոգևոր հեղաշրջում» իրականացնողները ցուցաբերում են բացարձակ ագրեսիա

ԱՀ Պաշտպանության Բանակի Ավագ գնդերեց Սարգիս սրկ. Աբյանն անդրադարձել է այս օրերին Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ կազմակերպված ցույցերին:

«Այս օրերին մշտապես հետևել եմ այս շարժման ընթացքին և անդամների գործելաոճին: Իրենց գործելաոճում բացակայում է քրիստոնեական սերն ու հանդուրժողականունը: Սկսած իրենց սոցիալական էջերից մինչև փողոց, որտեղ և իրականացնում են իրենց «հոգևոր հեղաշրջումը» տիրում է բացարձակ ագրեսիա, շանտաժ և կեղծիք: Այնտեղ առկա չէ անգամ գաղափարական միասնություն, զուտ անձնական չարության դրսևորումներ են:

Անկեղծ, չեմ ցանկանում երկար ծավալվել, որովհետև հասկացողն հասկանում է, թե ինչ է կատարվում: Դուք ձեզ համարելով «քրիստոնեական» մեծ բարեփոխիչներ՝ գալիս և լարվածություն եք ստեղծում եկեղեցում: Հիմա ինձ մոտ հարց է առաջանում, ադպե՞ս եք հարգում մեր հավատն ու եկեղեցին: Այսինքն կարելի գալ պատարագի և ամբողջ պատարագի ընթացքում մտորել, թե ինչպե՞ս դավադրություն կազմակերպել Հայոց Հայրապետի դեմ, այս է՞ ձեր որդեգրած ճանապարհը: Էլ չեմ խոսում մեծամտության մասին, թե մարդ ինչքան կարող է իր մասին մեծ կարծիքի լինել, ամենուր հնչում է «ես, ես, ես անդրդվելի եմ և այլն...».: Իսկ ահա այս վերջին հրավեր դրամահավաքն ամբողջությամբ արտահայտեց ձեր «մեծ հավատքի» անկեղծությունը:

Ձեր շարժումը մեծ հարված է հասցնում մեր եկեղեցու անսասանությանը և դուռ է բացում մեր երկրում՝ աղանդավորական և նմանատիպ այլ շարժումների համար: Ուստի ես դատապարտում եմ «նոր Հայաստան, նոր հայրապետ» հակաեկեղեցական խայտառակ այս շարժումը»,- գրել է նա:


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /