• USD 482.02
  • GBP 634.24
  • EUR 557.5
  • RUB 7.59
  • GEL 195.94
Հունիս 20, 2018
Իշխելու համար իմաստություն է պետք

Իշխանների համար ավելի կարևոր է հարստանալ իմաստությամբ ու առաքինությամբ, քան մեծագանձ ճոխությամբ, իսկ ով չգիտի իր կրքերի վրա իշխել, չի կարող ուրիշներին իշխան լինել:                                 

                                             ՊՈՂՈՍ ՊԱՏՐԻԱՐՔ ԱԴՐԻԱՆՈՒՊՈԼՍԵՑԻ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
13.06.2018 | 12:26

«Ա1+»-ի ղեկավարը ցանկություն չունի փոխել այսօրվա իր գործունեության կարգավիճակը. Գագիկ Բունիաթյան

«Գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ հեռուստատեսությունները ուղղորդվել են «Բաղրամյան 26»-ի կողմից. հետաքրքիր է`հիմա ու՞մ կողմից են ուղղորդվում»: Այսպիսի հարց է ուղղել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանին Ազգային ժողովում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը:

 

 «Օֆիցիալ հաստատում եմ, որ իմ պաշտոնավարման ժամանակ՝ վերջին 5 տարում, ՀՌԱՀ-ը երբևէ ոչ մի հեռուստաընկերության աշխատանքի չի միջամտել: Մնացածը, խնդրում եմ ուղղեք կամ հեռուստաընկերություններին, կամ`ուրիշ կազմակերպություններին», - պատասխանեց Բունիաթյանը:

 

Պատգամավորին հետաքրքիր էր նաև, թե երբ եթեր կվերադառնա «Ա1+» հեռուստաընկերությունը: «Վերջերս հարցազրույցներից մեկում կարդացի, որ «Ա1+»-ի ղեկավարը ցանկություն չունի փոխել այսօրվա իր գործունեության կարգավիճակը: Երկու տարի հայտարարվել է մուլտիպլեքսի մրցույթ, այս տարի էլ է հայտարարվելու: Երկու անգամ էլ ցանկացողներ չեն եղել, հուսամ այս անգամ կլինեն: Վերջին տարիներին որևէ հեռուստաընկերություն չի դադարեցրել իր գործունեությունը»,- հայտարարեց Գագիկ Բունիաթյանը:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /