• USD 482.19
  • GBP 640.83
  • EUR 561.8
  • RUB 7.64
  • GEL 196.01
Հունիս 24, 2018
Մեսրոպ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասությունը

  «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատիմանալ զբանս հանճարոյ»

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
13.06.2018 | 15:12

Ինչ-որ քաղաքական խաղացողներ սկսել են ահաբեկվել Ծառուկյանի քաղաքական կշռից. Պետրոսյան

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը բարեգործության վերաբերյալ սահմանափակումեր մտցնող օրինագիծը քաղաքական կոնտեքստում չի տեսնում, սակայն հավելում է, որ հավանաբար, սա կարող է  կապված լինել առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններով:
«Սա իմ՝ անհատ պատգամավորիս կարծիքն է, որ, հավանաբար,  ինչ-որ քաղաքական խաղացողներ գալիք ընտրություններում Ծառուկյանի քաղաքական  կշիռից արդեն իսկ սկսել են ահաբեկվել և փորձում են ինչ-որ ճանապարհներով խոչընդոտել նրա քաղաքական կշռի ավելացմանը: Ստիպված եմ հիասթափեցնել այդպիսի մարդկանց, որովհետև Ծառուկյանի քաղաքական կշիռը պայմանավորված  չէ միայն նրա բարեգործական  նախաձեռնություններով: Անցած ընտրություններում մենք ստացանք 450 000 ձայն և դժվար թե որևէ մեկը կարողանա արհեստական բարդություններ ստեղծելով ՝ մեր ընտրողներին շեղել մեզանից»,- ՀԱՅ ՁԱՅՆ-ի  հետ զրույցում ասաց Գևորգ Պետրոսյանը:

Մեր դիտարկմանը, թե հնարավո՞ր է, որ այս օրինագծով ցանկանում են վերահսկել Գագիկ Ծառուկյանի հարկային գործունեությունը, պատգամավորը պատասխանեց. «Ծառուկյանը բարեգործություն չի կատարել իր հարկային պարտավորությունները շրջանցելու հաշվին:  Շատ լավ գիտեք, որ 2015 թ-ից,  երբ տեղի ունեցան հայտնի դեպքերն ու Ծառուկյանի նկատմամբ հետապնդումները, այդ ժամանակից առ այսօր Ծառուկյանին պատկանող օբյեկտներում  հատ-հատ ստուգումներ են անցկացնում և ոչ մի խախտում չի հայտնաբերվում»:

Պատգամավորն ընդգծում է, որ այսպիսի տնտեսական պայմաններում և աղքատության բարձր մակարդակի դեպքում բարեգործությանը  չպետք է հակադրել պետական վերահսկողական մեխանիզմներ:

«Պետությունը թող գտնվի իր բարձունքի վրա, որպեսզի անհատ անձինք  չկատարեն պետական գործառույթներ: Բայց այսօր  եկեք  նայենք իրականությունը, եթե կառավարությունը չի ավելացնում աշխատավարձն ու թոշակը, նա ուղղակի խոստովանում է, որի ինքն ապիկար է քաղաքացիների  վիճակը բարելավելու: Հիմա բարի մարդիկ փորձում են մարդկանց օգտակար լինել, պետությունը ինքը չկարողանալով դա անել, այդ մարդկանց էլ դնում է ինչ-որ շրջանակների մեջ»,- ասում է Գևորգ Պետրոսյանը:

Անդրադառնալով այն խոսակցություններին, թե ԵԼՔ-ի և «Ծառուկյան» դաշինքի հարաբերությունները գնալով սրվում են, Պետրոսյանը նկատեց. «Մեր և ԵԼՔ խմբակցության մեջ որևէ հակասութոյւն չկա: Դա երևի ինչ-որ մարդկանց ցանկությունն է, բայց ես պետք է հիասթափեցնեմ այդ ցանկությունը կրողներին: Մենք շատ առողջ համագործակցության մեջ ենք, և որևէ հակասություն չկա»:

ԱԿԱԹԻ ՎԱՀԱՆՅԱՆ


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /