• USD 482.19
  • GBP 640.83
  • EUR 561.8
  • RUB 7.64
  • GEL 196.01
Հունիս 24, 2018
Մեսրոպ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասությունը

  «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատիմանալ զբանս հանճարոյ»

Լրահոս, Հայաստան
13.06.2018 | 17:34

«Արցախում եմ, բայց որևէ ձևով ցանկություն չունեմ խառնվել Արցախի ներքաղաքական կյանքին». Արմեն Սարգսյան

Քիչ առաջ ավարտվել է Արցախ ժամանած ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի և ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի պաշտոնական հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Հայաստան-Արցախ փոխգործակցությանն առնչվող տարբեր հարցեր: Հանդիպումից հետո ՀՀ Նախագահը պատասխանել է լրագրողների հնչեցրած հարցերին:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Արմեն Սարգսյանն ասել է, որ վաղուց ծրագրում էր մի քանի օրով իր ընտանիքի անդամների հետ այցելել Արցախ և ցույց տալ մեծ մոր՝ Սաթենիկ մայրիկի ծննդավայրը՝ Ասկերանի շրջանի Հարավ գյուղը:

Քիչ առաջ ավարտվել է Արցախ ժամանած ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի և ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի պաշտոնական հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Հայաստան-Արցախ փոխգործակցությանն առնչվող տարբեր հարցեր:

   Հանդիպումից հետո ՀՀ Նախագահը պատասխանել է լրագրողների հնչեցրած հարցերին:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Արմեն Սարգսյանն ասել է, որ վաղուց ծրագրում էր մի քանի օրով իր ընտանիքի անդամների հետ այցելել Արցախ և ցույց տալ մեծ մոր՝ Սաթենիկ մայրիկի ծննդավայրը՝ Ասկերանի շրջանի Հարավ գյուղը:

 «Ստացվեց այնպես, որ այսօր եկել եմ կարճ այցով, որպեսզի հանդիպեմ ԱՀ Նախագահին և լինեմ Արցախի կողքին: Ապրիլ-մայիսին, երբ Հայաստանում թավշյա հեղափոխության գործընթացն էր սկսվել, հաճախ Երևան էր ժամանում Բակո Սահակյանը և իր ներկայությամբ բոլորիս հիշեցնում էր, որ ազգային շահերը վեր են ամեն ինչից: Բոլորս պետք է ուշադիր լինենք, որպեսզի ծավալվող իրադարձությունները որևէ ձևով չանդրադառնան Արցախի կայունությանը և անվտանգությանը:

Իմ պարտքն եմ համարում այսօր լինել Արցախում՝ որևէ ձևով ցանկություն չունենալով խառնվել Արցախի ներքաղաքական կյանքին: Ուրախությամբ պետք է նշեմ, որ Արցախն, իսկապես, կայացած պետական միավոր է, երկիր, որն ունի ժողովրդական ինստիտուտներ, ընտրած խորհրդարան և նախագահ, ինչպես նաև մարդիկ, ովքեր ոչ միայն հպարտ են արցախցի լինելու համար, այլ որովհետև ունեն կայացած պետություն: Հուսով եմ՝ առկա խնդիրները կլուծվեն հնարավորինս արագ, որովհետև Արցախի կայունությունը վեր է ամեն ինչից»,- նշել է Ա. Սարգսյանը: 

ՀՀ Նախագահն ընդգծել է նաև, որ Հայաստանը և Սփյուռքը ուշադիր հետևում են արցախյան իրադարձություններին:

«Արցախը մեր ողջ ժողովրդի համար առանձնահատուկ նշանակություն ունի: Մենք որևէ ձևով իրավունք չունենք պարտություն ունենալ այս հարցում: Վստահ եմ՝ բոլոր խնդիրները կգտնեն լուծումներ»,- եզրափակել է Ա. Սարգսյանը:


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /