• USD 483.1
  • GBP 615.42
  • EUR 551.12
  • RUB 7.2
  • GEL 189.17
Օգոստոս 21, 2018
Ամենամեծը ժողովուրդն է

Մարդիկ մեծանում են մեծերի հետ գործ ունենալով,իսկ ամենամեծը ժողովուրդն է, բոլոր մեծ ստեղծագործողները աշակերտներ են անմահ մեծ ժողովրդի:  

                                                                                           ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հարցազրույց, Հայաստան
14.06.2018 | 00:00

«Սասնա ծռերը» կարող են ակտիվ դերակատարում ունենալ քաղաքական գործընթացներում

ՀԱՅ ՁԱՅՆ-ի զրուցակիցը քաղաքագետ ԵՐՎԱՆԴ ԲՈԶՈՅԱՆՆ է

 

-Այս օրերին մեկը մյուսի հետևից ազատ արձակվեցին «Սասնա ծռեր» խմբավորման անդամները: Այսօր էլ գրավի դիմաց ազատ արձակվեց Ժիրայր Սեֆիլյանը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս գործընթացը՝ հաշվի առնելով, որ նրանց ազատ արձակման փաստի առնչությամբ մարդկանց կարծիքները կիսվում եմ:

-Ապրիլյան թավշյա հեղափոխությունից հետո պարզ էր, որ քաղաքական բանտարկյալները պետք է ազատ արձակվեին: Դա երկրում արդարություն հաստատելու գործընթացի բաղադրիչներից մեկն էր, և շատ կարևոր քայլ, որ հանրության մեջ ընկալվի այդ արդարությունը:

«Սասնա ծռերի» գործողությունները եթե մենք դիտարկենք իրավական դաշտում, դրանք օրինական գործողություններ չեն, սակայն, երբ երկրում հաստատված էր ոչ վստահելի իշխանություն, որտեղ մարդիկ չէին հավատում ընտրությունների արդյունքներին և արդարության սկզբունքին, այստեղ օբյետիվորեն առաջացել էր զինված մեթոդներով պայքարելու գաղափարը: Ցավոք սրտի, վերջին տարիներին զինված պայքարի գաղափարն ավելի շատ կողմնակիցեր ուներ հանրության շրջանում, ինչը հասկանալի էր:  

Այսօր արդեն մենք ունենք հանրության կողմից վստահելի իշխանություն, և հուսամ, որ ապագայում էլ կունենանք նորմալ ընտրություններ և այդ ընտրություների արդյունքում ձևավորված իշխանություն, ու այդ ժամանակ զինված ապստամբության գաղափարը և  նման գործելաոճը կդատապարտվի հանրության կողմից:

«Սասնա ծռերը» այլ ռեժիմի ժամանակ էին գործողություններ անում, և այն ժամանակ նրանց գործողությունները հանրության կողմից լեգիտիմ էին ընկալվում: Այսօր, երբ իրավիճակը փախված է, նրանք հայտարարեցին, որ դադարելու են զինված մեթոդներով գործելը, ինչը շատ դրական եմ գնահատում:

Բնական է, որ հանրության մեջ կան տարբեր տեսակետներ այս հարցի շուրջ, ինչը ես նորմալ եմ համարում, և կարծում եմ, որ պետք է նոր էջ բացենք, այդ էջում բոլորս ընդհանուր հայտարարի գանք և հեռու մնանք զինված մեթոդներով պայքարից:

-Դուք վտանգ չե՞ք տեսնում, որ «Սասնա ծռերի» գործողությունների արդարացումը կարող է նախադեպ դառնալ հետագայում նման իրավիճակների կրկնության համար:

-Կա համաշխարհային փորձ, որ այն երկրներում, որտեղ դեմոկրատական ինստիտուտներ են ձևավորված և ընտրությունները լեգիտիմ են, այդտեղ զինված ապստամբություններ չեն լինում: Այդ երկրներում զինված պայքարը դատապարտվում է հանրության մեծ մասի կողմից: Եվ ճիշտ հակառակը, այն երկրներում, որտեղ ճնշվում են մարդու իրավունքները և ընտրություններն արդար բնույթ չեն կրում, այնտեղ զինված պայքարը դառնում  լեգիտիմ:

Մենք պետք է ամեն ինչ անենք, որ երկրում այնպիսի քաղաքական համակարգ ու ինստիտուտներ ձևավորվեն, որ զինված ապստամբությունը տեղ չունենա մեր կյանքում:

-«Սասնա ծռերի» անդամների ազատ արձակումը կարո՞ղ է իրավիճակ փոխել Հայաստանի քաղաքական դաշտում, հատկապես, երբ առջևում արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

-Բնականաբար, նրանց ազատ արձակումը և ապագայում քաղաքական գործընթացներին մասնակցությունը կարևոր դեր է ունենալու, քանի որ նրանք  կարող են լուրջ ազդեցություն թողնել այդ պրոցեսների վրա՝ հաշվի առնելով նաև այն, որ «թավշյա հեղափոխությունից» հետո քաղաքական ուժերը ծանր վիճակի մեջ են հայտնվել: «Սասնա ծռերի» անդամների ազատ արձակումը և քաղաքական համակարգերում ինտեգրվելը միայն կնպաստի երկրի զարգացմանը:

-Հեղափոխությունից հետո «Ելք» և «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն էին, որ երաշխավորություն ներկայացրին զինված խմբի անդամների խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Ըստ Ձեզ՝ նրանք ակնկալիքներ ունեն այս գործընթացից:

-Տրամաբանական է, որ հենց այդ խմբակցություններ էին երաշխավորություն ներկայացնում, քանի որ «Սասնա ծռերի» ձերբակալության ժամանակ իշխանություն էին ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն, իսկ «Ելքի» և «Ծառուկյան» դաշինքի անդամները համարում էին, որ այդ ձերբակալությունները քաղաքական պատճառներով էին:


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /