• USD 482.19
  • GBP 640.83
  • EUR 561.8
  • RUB 7.64
  • GEL 196.01
Հունիս 24, 2018
Մեսրոպ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասությունը

  «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատիմանալ զբանս հանճարոյ»

Լրահոս, Հայաստան
13.06.2018 | 18:15

Մարուքյանը հերքում է լուրերը, թե «Ելք» խմբակցությունում տարաձայնություններ կան

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հերքում է խմբակցությունում լուրջ տարաձայնությունների մասին խոսակցությունները: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին, թե խմբակցության ղեկավարի ընտրության հարցում տարաձայնություններ կան, Մարուքյանը նշեց, որ այդ խոսակցությունները իրականությանը չեն համապատասխանում:

«Տարաձայնություններ մեզ մոտ չկան, կան քննարկումներ, իսկ «Ելք» խմբակցության ղեկավարի պաշտոնը մեզ համար այնքան կարևոր չէ, որքան մեզ մոտ եղած քննարկումներն են: Այդ խնդիրը կլուծվի»,- ընդգծեց նա:

Մարուքյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ խմբակցությունը շարունակում է բնականոն աշխատանքը: «Մենք ունենք խմբակցության քարտուղար, խմբակցությունը շարունակում է բնականոն աշխատել, դուք տեսաք, որ այսօրվա մեր բոյկոտի արդյունքում Սահմանադրական դատարանի դատավոր չընտրվեց: Այսինքն, խմբակցությունը նորմալ գործում է»,- ասաց Էդմոն Մարուքյանը:


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /