• USD 482.19
  • GBP 640.83
  • EUR 561.8
  • RUB 7.64
  • GEL 196.01
Հունիս 24, 2018
Մեսրոպ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասությունը

  «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատիմանալ զբանս հանճարոյ»

Լրահոս, Հայաստան
13.06.2018 | 20:33

Իրավապահները թող որոշեն՝ ո՞վ որքան է մեղավոր, և մեղավո՞ր է, թե՞ ոչ. Արայիկ Հարությունյան

Ուրախ եմ, որ օրենքն աշխատում է Հայաստանում. այսօր լրագրողների հետ զրույցում ասել է կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով բացահայտված կոռուպցիոն շղթայի մասին:

 Լրագրողների հարցին, թե որպես Երևանի ավագանու նախկին անդամ` տեսնո՞ւմ է արդյոք հիմք՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջելու համար, նախարար Հարությունյանը պատասխանեց.

«Թող նախաքննությունը պարզի բոլոր մեղավորներին, պարզի, թե շղթան ո՞ւր է շարունակվում, որտե՞ղ է կտրվում: Համապատասխան գնահատականները թող իրավապահները տան: Կարծում եմ, որ ցանկացած պաշտոնյա, ով կոռուպցիոն մեխանիզմների մեջ ներգրավված է, պետք է հրաժարական տա, պատասխանատվություն պետք է կրի օրենքի շրջանակներում: Իրավապահները թող որոշեն՝ ո՞վ որքան է մեղավոր, և մեղավո՞ր է, թե՞ ոչ»,- ասաց Արայիկ Հարությունյանը:


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /