• USD 483.02
  • GBP 614.45
  • EUR 546.97
  • RUB 7.23
  • GEL 184.53
Օգոստոս 15, 2018
Զա՛րկ, Արցախ

 Ուրեմն, զա՛րկ, Արցախ,
Զա՛րկ, իմ զարմանալիդ...
Չկա ուրիշ հնար և ուրիշ ելք չկա,
Քանզի ոսոխը քո՝ այդ քոչվորը վայրի
Այդ լեզուն է միայն, որ հասկանում ճշտիվ
Եվ այդ լեզվից է լոկ, որ փոխվում է կրկին
Խուճապահար հոտի...

 ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
13.06.2018 | 22:51

Հայաստան-Ռուսաստան հարաբերություններն առավել բացառիկ կդառնա. ՀՀ վարչապետ

  Ռուսաստանն ու Հայաստանը հատուկ հարաբերություններ ունեն, վստահ եմ, նման փոխազդեցությունն առավել բացառիկ կդառնա. այսօր Կրեմլում մեկնարկած Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետը:  

 

«Կարծում եմ՝  բոլորը և՛ Հայաստանում, և՛ Ռուսաստանում գոհ են հարաբերությունների այս զարգացումից: Հուսով ենք, որ այդ հարաբերությունները կզարգանան առավել արդյունավետ կերպով՝ հիմնվելով երկու ժողովուրդների և պետությունների հարգանքի, մեր երկրների շահերի և ինքնիշխանության հանդեպ հարգանքի վրա: Դա շատ կարևոր է»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է Փաշինյանը:

Հ
անդիպման ընթացքում իր հերթին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շեշտել է, որ
Ռուսաստանը շարունակում է վստահորեն պահպանել առաջատարի դիրքերը Հայաստանի հետ առևտրաշրջանառության ուղղությամբ:  Ապա ընդգծել, որ ՀՀ վարչապետի հետ հանդիպումները միշտ պահանջված են

«Հաշվի առնելով մեր հարաբերությունների ռազմավարական բնույթը և տարբեր ուղղություններով մեր համագործակցության մեծ ծավալը՝ կարծում եմ, որ մեր հանդիպումները միշտ պահանջված են
Առաջինը, որ ցանկանում եմ ասել, այն է, որ Ռուսաստանը վստահորեն պահպանում է առաջատարի դիրքերը Հայաստանի հետ առևտրաշրջանառության ուղղությամբ: Անցած տարի մեր միջև առևտրաշրջանառությունն ավելացել է ավելի քան 30 տոկոսով, այս տարի էլ աճը շարունակվում է»,- ասել է ՌԴ նախագահը:

ՌԴ նախագահի խոսքով՝ դրական զարգացումներ կան նաև ԵԱՏՄ-ին Հայաստանի հանագործակցության դաշտում. «Հույս ունեմ, որ մենք այս ուղղությամբ կշարունակենք  առաջ շարժվել»,- ասաց Պուտինը:

 Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո սա Նիկոլ Փաշինյանի երկրորդ հանդիպումն է ՌԴ ղեկավար Պուտինի հետ: Առաջին անգամ նրանք հանդիպել էին մայիսի 14-ին Սոչիում:


Հունիսի 13-ին մեկնարկած երկօրյա աշխատանքային այցի ընթացքում Փաշինյանը կմասնակցի Խորհրդային միության հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրու բացման արարողությանը: Նիկոլ Փաշինյանը «Լուժնիկի» մարզադաշտում ներկա կգտնվի ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանն ու առաջնության առաջին խաղին:


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /