• USD 483.1
  • GBP 615.42
  • EUR 551.12
  • RUB 7.2
  • GEL 189.17
Օգոստոս 21, 2018
Ամենամեծը ժողովուրդն է

Մարդիկ մեծանում են մեծերի հետ գործ ունենալով,իսկ ամենամեծը ժողովուրդն է, բոլոր մեծ ստեղծագործողները աշակերտներ են անմահ մեծ ժողովրդի:  

                                                                                           ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

Լրահոս, Մամուլի տեսություն, Ժողովուրդ
14.06.2018 | 10:36

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալները փորձել են բունտ անել ՔԿՀ-ում

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նուբարաշեն»  ՔԿՀ-ի դատապարտյալները փորձել են բունտ իրականացնել ՔԿՀ-ում՝ բռնություն կիրառելով ՔԿՀ-ի մասնագետների վրա:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Արման Ջանջուղազյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանքը կրելու ընթացքում դատապարտյալների քանակի հաշվառում իրականացնելու ժամանակ վիճաբանել է հիմնարկի հերթափոխի խմբի գլխավոր մասնագետ Թաուլ Հակոբյանի եւ նույն խմբի  գլխավոր մասնագետ Հրաչյա Նիկողոսյանի հետ խցի դիտանցքը ներսի կողմից չփակելու եւ լույսը չանջատելու վերաբերյալ:

Խոսակցությունն այն աստիճան է թեժացել, որ դատապարտյալը բռնություն է գործադրել Թաթուլ Հակոբյանի, Հրաչյա Նիկողոսյանի նկատմամբ՝ նրանց հասցնելով մարմնական վնասվածքներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /