• USD 482.02
  • GBP 634.24
  • EUR 557.5
  • RUB 7.59
  • GEL 195.94
Հունիս 20, 2018
Իշխելու համար իմաստություն է պետք

Իշխանների համար ավելի կարևոր է հարստանալ իմաստությամբ ու առաքինությամբ, քան մեծագանձ ճոխությամբ, իսկ ով չգիտի իր կրքերի վրա իշխել, չի կարող ուրիշներին իշխան լինել:                                 

                                             ՊՈՂՈՍ ՊԱՏՐԻԱՐՔ ԱԴՐԻԱՆՈՒՊՈԼՍԵՑԻ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
14.06.2018 | 10:50

Պարտադիր կուտակայինն ընդունելի է վստահելի իշխանության դեպքում. Գևորգ Պետրոսյան

Հեղինակ՝ ԱԿԱԹԻ ՎԱՀԱՆՅԱՆ

Կուտակային կենսաթոշակային համակարգն ընդունելի կլինի այն երկրում, որտեղ հասարակության կողմից իշխանության նկատմամբ վստահություն կա: Այս մասին ՀԱՅ ՁԱՅՆ-ի հետ զրույցում ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով կուտակային կենսաթոշակային համակարգում պարտադիր բաղադրիչն ավելացնելուն:

 

«Ի տարբերություն շատ քաղաքական գործիչների՝  ես երբեք իմ ասածները չեմ կերպարանափոխում որևէ հանգամանքից ելնելով: Դեռ 2014 թ-ին, երբ սկսվեց այս համակարգի ներդրման վերաբերյալ խմորումները, ես ասել և վերահաստատում եմ իմ խոսքերը, ի դեպ նույն պնդումներն էին անում նաև այսօրվա կառավարության անդամները և վարչապետը, որ այս համակարգը հակասում է սոցիալական պետության  գաղափարին, այսինքն, պետությունն ինքը  պետք է հնարքներ  մտածի  խնդիրների լուծման համար և ոչ թե այդ բեռը դնի քաղաքացու վրա: Երկրորդ, սա սեփականության իրավունքի խախտում է, մարդուն չես կարող ստիպել հրաժարվել իր սեփականությունից՝ ապագայի վերաբերյալ ինչ-որ խոստում տալով: Երրորդ փաստարկն այն է, որ իրեն այսպիսի շռայլություն կարող է թույլ տալ և իր սեփականությունն ապագայի համար զիջել այն հասարակությունը, որը հավատում է իր իշխանությանը»,- ընդգծեց Պետրոսյանը:

Պատգամավորի խոսքով՝ չնայած այն բանին, որ այս իշխանության նկատմամբ ավելի շատ վստահություն և հավատ կա, քան 2014 թ-ին,  սակայն, միևնույն է,  եթե  էական փոխոխություններ չլինեն, ապա այս եղած վստահությունը ևս երկար չի պահպանվի:

«Իհարկե, հանուն ճշմարտության պետք է ասել, որ 2014 թ-ին հասարակության հավատն իշխանության հանդեպ ավելի ցածր էր, քան այժմ: Եվ իշխանությունը շատ արագ կմսխի իր նկատմամբ հասարակական վստահությունը, եթե չկարողանա ապահովել հանրության ակնկալիքները: Ճիշտ է, այսօր որոշակի քայլեր տեսանելի են, սակայն չենք կարող ավելորդ լավատես կամ անիրատես և ասել, որ այս մեկ ամսում էական արդյունքներ ենք տեսել»,- դիտարկում է Գևորգ Պետրոսյանը:

Պատգամավորն անհասկանալի է համարում կառավարության այսօրվա  մոտեցումը. «Երբ «ԵԼՔ»  դաշինքը քարոզարշավի ժամանակ ասում էր, որ իրենք գիտեն, թե ինչպես պետք է բյուջեի համար միջոցներ հայթայթել, այսօր՝ նրանց իշխանության ժամանակ այլ պատկեր ենք տեսնում, որտե՞ղ  են այդ ծրագրերը: Խնդրեմ, բերեք այդ ծրագրերը, ի՞նչ եղան դրանք: Այժմ նրանք իշխանություն են, բոլոր գերատեսչությունները ենթարկվում են մեկ կենտրոնի,  թող գնան ստուգեն, թե ով է թալանել այս պետությունը»:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /