• USD 482.19
  • GBP 640.83
  • EUR 561.8
  • RUB 7.64
  • GEL 196.01
Հունիս 24, 2018
Մեսրոպ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասությունը

  «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատիմանալ զբանս հանճարոյ»

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Մշակույթ, Հայաստան
14.06.2018 | 12:03

Իմ գիրն ուրիշ գրէն է. այսօր աշուղ Սայաթ-Նովայի ծննդյան օրն է

«Սայաթ-Նովային նման պոետներով կարող է և պետք է հպարտանա ամբողջ ազգը: Նրանք երկնքի հազվագյուտ պարգևներն են, որոնք ոչ բոլորին ժողովուրդներին են բաժին ընկնում»:

Վալերի Բրյուսով

 

Հայ մեծանուն աշուղ Սայաթ-Նովայի ծննդյան թվականների վերաբերյալ տարակարծություններն ու իրարամերժ վարկածները գրեթե միշտ էլ եղել են, սակայն հիմնական թվական ու օր համարվել և համարվում է 1712թ․-ի հունիսի 14-ը։ Մասնավորապես Սայաթ Նովայի գրական ժառանգության առաջին ուսումնասիրող Գ. Ախվերդյանի հաշվարկների, Սայաթ-Նովան պետք է որ ծնված լինի 1712 թ․-ին: Թումանյանը կատարել է իր հաշվարկները, ըստ որոնց, Սայաթ Նովան ծնվել է 1713 թ․-ին, համաձայն որի էլ 1913 թ․-ին Թիֆլիսում մեծ շուքով նշվել է Սայաթ Նովայի ծննդյան 200-ամյակը, որի ընթացքում Սուրբ Գևորգ եկեղեցու տարածքում կառուցապատվում է Սայաթ Նովայի գերեզմանը: Արդեն 1963թ.-ին կազմակերպվել և Երևանում, Թբիլիսիում, Բաքվում և Մոսկվայում, ՅՈՒՆԵՍԿՈ-ի մասնակցությամբ իրականացվել է Սայաթ-Նովայի ծննդյան 250-ամյակին նվիրված տոնախմբությունները:

Ինչևէ, ընդունված է համարել, որ Սայաթ Նովան ծնվել է 1712թ․-ի հունիսի 14-ին Թիֆլիսում՝ արհեստավորի ընտանիքում։ Մատենադարանում պահպանվող` Սայաթ-Նովայի ձեռքով գրված մի կրոնական ժողովածուի հիշատակարանից տեղեկանում ենք, որ նրա հոր անունը եղել է Կարապետ, իսկ մոր անունը` Սառա: Մանկությունն անց է կացրել Լոռիում, որտեղ և Սանահինի դպրատանը ստացել է նախնական կրթությունը: Մեկ այլ վարկածի համաձայն՝ Սայաթ Նովայի մանկությունն ու պատանեկությունն անց է կացվել Թիֆլիում և վերջինս գրաճանաչ է դարձել հոր շնորհիվ։ Սովորել է գրել-կարդալ հայերեն, վրացերեն, իմացել է նաև արաբերենի այբուբենը։ Արդեն 12 տարեկանից նրան տվել են արհեստի, նա սովորել է ջուլհակություն և կարճ ժամանակում այնքան է հմտացել, որ կտավը հինելու և գործելու նոր դազգահ է պատրաստել։

 

Ենթադրվում է նաև, որ 15 տարեկանում նրան գերեվարել են և նա 4 տարի դեգերել է Արևելքի երկրներում, մասնակցել Նադիր շահի Հնդկական արշավանքին, ապա նրա համար փրկագին է մուծել վրաց արքայազն Հերակլը և Սայաթ Նովան դարձել է պալատական աշուղ: Այստեղ էլ նա սկսել է ստեղծագործել Սայաթ-Նովա աշուղական անունով, իսկ արդեն 30 տարեկան հասակում, որպես վարպետ-աշուղ, մտել է մրցասպարեզ, կամ, ինչպես ասում են, մեջլիս:

Սայաթ-Նովան ինքն իրեն հաճախ անվանել է «խալխի նոքար»՝ ժողովրդի ծառա, հաշվիառնելով իր մեծ նվիրումը ժողովրդին։ Շուտով իր վայելած ժողովրդականության համար Հերակլը նրան 1752թ․-ին և 1759 թ․-ին վտարել է արքունիքից, բռնությամբ դարձրել քահանա և աքսորել Վրաստանից: Քահանա ձեռնադրվելով՝ Սայաթ Նովան ստացել է Տեր-Ստեփանոս անունը և ամուսնացել լոռեցի Մարմարի հետ, որից ունեցելէ է չորս զավակ ՝ Մելիքսեթ, Օհան, Սառա և Մարիամ: Նա որպես հոգևոր հովիվ երկար ժամանակ գտնվել է Պարսկաստանի Գիլան նահանգի Էնզելի քաղաքում, որտեղ և ընդօրինակել է «Մատյան ողբերգության» պոեմը։ Այդ ձեռագիրը պահվում է Մատենադարանում:

1768 թ․-ին, երբ մահանում է կինը, Սայաթ Նովան կուսակրոն հիմունքներով ծառայության է անցնում Հաղպատի վանքում և Թիֆլիսի Սուրբ Գևորգ եկեղեցում։

 

Ենթադրվում է, որ Սայաթ-Նովան նահատակվել է 1795 թ-ի նոյեմբերի 22-ին՝ 82 տարեկան հասակում, երբ Աղա Մահմեդ խանը ներխուժել է Թիֆլիս:

Սայաթ Նովան թողել է ահռելի գրական ժառանգություն, որն այսօր էլ հաճախ հնչում է ամենատարբեր բեմերից և ամենատարբեր երանգավորումներով։ Սայաթ Նովայի ստեղծագործությունները չափազանց ժողովրդական են եղել, մոտ ժողովրդին, նրա խնդիրներին, կենցաղին ու ապրելակերպին ու, թերևս, դա է պատճառը, որ դրանք արդիական են այսօր ևս։ Պահպանվել են մոտ 70 հայերեն, 120 թուրքերեն և շուրջ 30 վրացերեն երգեր ՝ ամփոփված դավթարում։ Բարեբախտաբար պահպանվել և Հ. Թումանյանի ծախսերով գնվել ու Հայաստան է բերվել «Դավթարը», որը սկսվում է թուրքերեն խաղերով , որոնց մի մասը հայատառ են, մյուսը` վրացատառ: Դավթարի հայերեն խաղերը, բացառությամբ մեկի, վրացատառ են։ 1759 թ․-ից հետո խաղեր այլևս չեն գրվել և <<Դավթարը>> հանձնվել է վրաց արքունի դիվանապետ Հովհաննես Պենտելենցին , որը վերջինիս 140-րդ էջում իր ձեռագրով կնիքով հաստատում է, որ <<Դավթարի>> բոլոր խաղերը պատկանում են Սայաթ Նովայի գրչին:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /