• USD 483.14
  • GBP 613.68
  • EUR 549.86
  • RUB 7.16
  • GEL 187.41
Օգոստոս 19, 2018
Հայությանը միավորողը ազգային սերն է

Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

Րաֆֆի

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
14.06.2018 | 14:13

Սա մեր դանդաղ մահն է. ահազանգում են հրազդանցիները՝ ցեմենտի գործարանի արտանետումների դեմ

Կոտայքի մարզկենտրոն Հրազդանը հայտնվել է քաղաքում գործող ցեմենտի գործարանի արտանետումների ազդեցության տակ:

   Այս մասին ահազանգում է Էկոլուրը՝ հիմնվելով Հրազդանի բնակիչների տրամադրած տեղեկատվության վրա:

 

 Հրազադանցիները «Հանուն Հրազդանի» ֆեյսբուքյան խմբում տեղադրել են տեսանյութ, որտեղ պարզ երևում է, թե ինչպես է գործարանի խողովակի արտանետումներից գոյանում ծխի հսկայական ամպ:

Մարդիկ մտահոգված գրում են.«Փաստորեն էլի առանց ֆիլտրի է...էլի փչացնում են մեր առողջությունը...մեծ քանակությամբ ծծումբ է մթնոլորտ բաց թողնվում...սա մեր դանդաղ մահն է...խնդրի լուծումը Հրազդանի համայնքապետն ու ավագանին պետք է տան... այս պահից հետևողական ենք լինելու այս խնդրի լուծման համար…գործարանները պետք է աշխատեն, բայց պետք է պահանջենք, որ ֆիլտր տեղադրեն...», - իրենց վրդովմունքն են հայտնում հրազդանցիները տեսանյութի մեկնաբանություններում:

«ԷկոԼուր»-ն ահազանգն ուղղում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին:

Ահազանգի տեսանյութը` այստեղ:


    Լրահոս
    Հայ եկեղեցի
    Խմբի գործողություններն ուղղված են ոչ միայն Հայոց Կաթողիկոսի դեմ, այլև ընդհանրապես՝ Եկեղեցու դեմ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /