• USD 482.2
  • GBP 632.02
  • EUR 555.4
  • RUB 7.55
  • GEL 195.91
Հունիս 21, 2018
Մեսրոպ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասությունը

  «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատիմանալ զբանս հանճարոյ»

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
14.06.2018 | 12:27

Նվիրի՛ր արյուն, փրկի՛ր կյանք

Հունիսի 14-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես արյան դոնորի միջազգային օր, որի կապակցությամբ տարբեր երկրներում կազմակերպվում են զանազան միջոցառումներ: Բժշկական օրացույցում առանձնացնելով այս օրը` երախտագիտություն ենք հայտնում արյան կամավոր դոնորներին, միաժամանակ հանրության ուշադրությունը բևեռելով սոցիալական մեծ նշանակություն ունեցող այս հարցին:

Դոնորության վերաբերյալ հասարակության տեղեկացվածության բարձրացումը կարևոր է առողջապահական կառույցների և կամավոր դոնորների ներգրավման տեսանկյունից, քանի որ արյան փոխներարկումը լայնորեն կիրառվում է վիրաբուժության, մանկաբարձության, գինեկոլոգիայի, այրվածքաբանության, վերակենդանացման և արյունաբանության ոլորտներում: Հաճախ արյան բաղադրամասի ժամանակին իրականացված փոխներարկումը մարդկային կյանք է փրկում:

Հայաստանում տարեցտարի ավելանում է հավաքագրվող արյան քանակը: Այսպես, եթե 2000-2001թթ. տարեկան իրականացվում էր մոտ 6000-7000 արյունատվություն, ապա 2017թ. կատարվել է մոտ 15 000: Սակայն մենք դեռևս հավաքագրվող արյան քանակի ավելացման խնդիր ունենք:

Արյան տարբեր հիվանդություններով տառապող հիվանդների բուժման համար անհրաժեշտ են մեծ քանակությամբ արյան բաղադրամասեր: Շատ հաճախ  հիվանդի հարազատներն ի վիճակի չեն լինում արյուն հանձնել, սակայն դա չի նշանակում, որ նա չի ստանում անհրաժեշտ բուժօգնություն: Նման դեպքերում նրանց փոխներարկվում են կամավոր անհատույց դոնորներից հավաքագրված արյան բաղադրամասեր:

 

 

Անհատույց  դոնորությունը անվտանգ արյան գրավականն է: Մեկ դոնորից ստացված արյունը կարող է փրկել երեք տարբեր հիվանդի կյանք:

Ամեն տարի արյան դոնորի միջազգային օրն անցկացվում է տարբեր կարգախոսների ներքո: Այս տարվա կարգախոսն է. «Նվիրի՛ր արյուն, փրկի՛ր կյանք, դարձի՛ր հերոս»:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /