• USD 483.03
  • GBP 617.31
  • EUR 550.85
  • RUB 7.23
  • GEL 184.54
Օգոստոս 14, 2018
Աստված այնքան սիրեց աշխարհը…

  Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքըորովհետև Աստված իր Որդուն չուղարկեց աշխարհ, որ դատապարտի աշխարհը, այլ՝ որպեսզի աշխարհը նրանով փրկվի

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ (Հովհ. 3)։

Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս
14.06.2018 | 23:31

«Թաքուն հայեր»ուն համար ծրագիր ունի՞նք

  Իսլամացած  կամ իսլամացուած  հայերու թղթածրարը     հայութեան  ամէնէն   առաջնային խնդիրներէն մին պէտք է ըլլայ։  Այն  իմաստով, որ  այսօրուան կտրուածքով  Արեւմտեան  Հայաստանի վրայ  իրենց գոյութիւնը, ներկայութիւնը պաշտպանող      մեր հայրենակիցները    ոչ միայն   կը շարունակեն  ապրիլ   այդ   հողերուն վրայ, այլ  անոնց ստուար  մէկ  հատուածին  մօտ  դէպի իրենց արմատները   վերադառնալու          փափաք մը կայ։

 

 Հիմա  շատեր  հարց  պիտի տան. անհրաժե՞շտ է      այս  հարցը  ներկայ   փուլին  արծարծել, երբ ունինք   շատ աւելի կարեւոր   հիմնահարցեր։

 

 Խնդիրը  սակայն     ժամանակի  հետ  առնչութիւն չունի։ Եթէ  պահ մը մտածենք    եւ հասկնանք, որ   այս մարդիկ  անցնող    տասը, քսան կամ  երեսուն տարիներուն, իրենց  բերանները  «գոց»   կ՚ապրէին,  ապա   կը  հասկնանք, որ        անոնց   իրենց  արմատներուն վերադառնալու   հարցին արծարծումը նոյնիսկ ուշացած է։

 

 Մեզմէ  պահանջուածը   մեծ  բան չէ։ Հայութիւնը  ի վերջոյ ինչ կրնայ  տալ  Մուշի, Վանի, Բաղէշի  կամ Տիգրանակերտի մէջ  անցնող  առնուազն       ութսուն  տարիներուն որպէս  քիւրտ  կամ  ալեւի,  որպէս     իսլամ   կամ թուրք  ապրող   մեր հայրենակիցներուն։ Խորքին մէջ  ոչինչ։

 Կարեւորն այն   է,  որ    մենք  ինչքանով տրամադիր     են       մեր   ձեռքերը  վեր պարզել  ու ըսել,   «եղբայրնե՛ր,  դուք  ալ  հայեր էք  ու բարով էք   եկած։ Մենք կը հասկնանք ձեր  ապրած      տառապանքն  ու այսօր  վստահ  ենք,  որ ժամը  հասած է, որ      մեր հետ ըլլաք ու մենք բոլորս միասին ըլլանք»։

 

 Այս մօտեցումը, սակայն, առկայ  չէ։  Առկայ  չէ  տարբեր  պատճառաբանութիւններով,   յաճախ   «վախ»երով ու   մտահոգութիւններով։

 

 Նախ   եւ առաջ անոր համար, որ մենք       վաւերական  հայ  չենք ուզեր համարել որեւէ անձ    որ քրիստոնէադաւան չէ։  Տակաւին երէկ,  Խորհրդային Հայաստանի      օրերուն     Հայաստանի մէջ որպէս  «աղանդ» կամ «եկուոր» կը համարուէին  բոլոր անոնք, որոնք       անդամ  չէին Հայաստանեայց Առաքելական    Եկեղեցւոյ։   Ու  երբեք  հարց չէր,  որ   քրիստոնէադաւան   հայերը  ինչքանով  «քրիստոնեայ»  էին,  կարեւոր էր,  որ     անոնք  անդամ  ըլլային (յաճախ  առանց    մկրտութեան սուրբ  խորհուրդին արժանանալու)  Հայաստանեայց Առաքեալական  Եկեղեցւոյ ...  Սփիւռքի մէջ  ալ     իրադրութիւնը    տարբեր էր, այն իմաստով, որ   Իսլամներու հետ ապրելու, անոնց «շուրջ»   կեանք,  մշակոյթ  եւ տնտեսութիւն    ստեղծող մեր  հայրենակիցներէն   շատ-շատերը   ուղղակի կը խորշէին իսլամներէն։

 Զանոնք կը կոչէին «այլազգ», մոռնալով, որ  իրենց նախահայրերէն շատ-շատերը  փրկուած ու  իրենց ինքնութեան  են  վերադարձած     սուրիական  անապատներուն մէջ հաստատուած   իսլամ -պէտվիններու  ձեռամբ։   Այս բոլորէն  անդին  Թուրքիոյ մէջ  եղած   զարգացումները ու յատկապէս   Հրանդ  Տինքի      «իսլամացած  հայեր»ու  վերաբերեալ    «պայթեցուցած  ական»էն  ետք         ընթացք  կ՚առնէր  նոր փուլ մը,  որուն   մէջ  նշանակալի   տեղ եւ արժէք  պիտի ունենար «իսլամացած  հայեր»ու խնդիրը։

 

 Մտահոգիչն   այն է, որ ցայսօր այս      ազգային-ռազմավարական  խնդրին վերաբերեալ    մենք   ազգային   ծրագիր մը չունինք։

 Ի՞նչ  պիտի ըսենք  այն      հայերուն, որոնք  երեսուն-քառասուն   տարիներէ  ի վեր  իրենց  ինքնութիւնը  կը փնտռեն ու այսօր հասած են     «նոր»  ճշմարտութեան   եւ կ՚ուզեն  անպայման    միանալ   իրենց   արմատներուն ու հարազատներուն։

 

 Եթէ  պահ մը ընդունինք, որ  «իսլամացած  հայեր»ու թեման   բաւական  բարդ եւ  տարբեր  շերտեր  ունեցող   թեմա  է,  ապա  նաեւ պարտաւոր ենք   հասկնալ, որ   անոնք  Արեւմտահայաստանի  հողերուն վրայ      ցայսօր    պայքար տանող     ու հողին  վրայ  ապրող   մեր հայրենակիցները, եկած  են  մեր դռները   թակելու ...

 

 Հարց կը ծագի մենք   պատրաստ ե՞նք   բանալ  այդ  դռները կամ ոչ։


    Լրահոս
    Բոլոր հանցագործները ենթարկվելու են պատասխանատվության, և ժողովրդից գողացված ամեն մի լումա վերադարձվելու է ժողովրդին. Նիկոլ Փաշինյան
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /