• USD 483.1
  • GBP 615.42
  • EUR 551.12
  • RUB 7.2
  • GEL 189.17
Օգոստոս 21, 2018
Ամենամեծը ժողովուրդն է

Մարդիկ մեծանում են մեծերի հետ գործ ունենալով,իսկ ամենամեծը ժողովուրդն է, բոլոր մեծ ստեղծագործողները աշակերտներ են անմահ մեծ ժողովրդի:  

                                                                                           ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Միջոցառումներ, Մշակույթ, Հայաստան
14.06.2018 | 19:37

Մեկնարկում է Ֆրեսկո արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային 5րդ փառատոնը

«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնը, որը միտված է հոգևոր և մշակութային ժառանգությունը վերարժևորելուն, այլ երկրների ժողովուրդների հետ մշակութային երկխոսություն ծավալելուն և դրա համատեքստում ինքնաճանաչմանն ու  ազգային գիտակցության բարձրացմանն ուղղված իրադարձությունն այս տարի կմեկնարկի  հունիսի  22-ից: 10 օր շարունակ կվերածվի մշակութային ժողովրդական տոնի՝ ծավալվելով թե Երևանի սրտում, թե մարզերիպատմամշակութային վայրերում: Կարապի լճի տարածքում, զուգահեռ դահլիճներում  տեղի կունենան  ֆիլմերի դիտում-քննարկումներ,համերգային ծրագրեր, վարպետության դասեր: Վրանային ճամբարը տեղի կունենա Տաթևի վանքային համալիրի տարածքում և քաղաք Գորիսում /Սյունիqի մարզ/։ Իր տեսակով Հայաստանում եզակի «Ֆրեսկո» ճամբարները, ոչ միայն հասարակության ու հատկապեսերիտասարդ սերնդի լայն շրջանակներին ներգրավելու հրաշալի միջոց են, այլև՝ Հայաստանը ճանաչելու նոր ձևաչափ:

Ամեն տարի փառատոնը իր շուրջն է համախմբում տարբեր երկրներից հոգևորականների,  արվեստագետների, կինոգործիչների և այլ մտավորականների: Այս տարի  հազարից ավել հայտերից փառատոնում ընդգրկվել են 13 երկրներից 28 ֆիլմ, ինչպես նաև միջազգային ճանաչում ունեցող հյուրեր

 

Յուրի Մեչիտով,  լուսանկարիչ, Վրաստան՝ «Փարաջանովի և Թբիլիսի Ֆենոմենը»

Փառաջանովի լուսանկարիչ և մտերիմ ընկերը կկիսի իր հուշերը կադրից դուրս։

 Ղևոնդ Վարդապետի Հովհաննիսյան, (Հայ Երուսաղեմ) ՝ «Օրհնված Սուրբ Կրակը, որը չի ցուցադրվի TV – ով»։ Վարդապետը կներկայացնի իր հեղինակային ֆիլմը և կպատմի Երուսաղեմի այն իրողությունների մասին, որոնք չեն ցուցադրվում հեռուստատեսությամբ։

Դմիտրի Լիցով,  հոգեթերապևտ, Ռիգա՝ «Ինչպես ապրել՝ ապրելով»

Ինչպե՞ս ապրել ամբողջական, և ոչ թե թվացյալ կյանքով, այս և այլ կարևոր հարցերի պատասխաները կմտորենք լատվիացի հյուրի հետ։

Դմիտրի Բրիկման, լուսանկարիչ, լրագրող, Իսրայել՝ «Տեսնել մարդուն»

 Այս արվեստագետի համար իր գործունեության գլխավոր նպատակն է նկատել և ճանաչել մարդուն։

Օնդրեյ Կոմենցկի, Չեխիա՝ «Մեկ աշխարհ» մարդու իրավունքների վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի տնօրեն՝ Օնդրեյ Կամենցկին կներկայացնի ներառական մշակութային ծրագրերի կարևորությունը։

Փառատոնի շրջանակներում կկայանա  «Հավատ Հարց թե Պատասխան» խորագրով հանդիպում, խոսնակներ՝ Դմիտրի Բրիկման (Լուսանկարիչ- Թել Ավիվ) Ղևոնդ Վարդապետ (հոգևորական-Երուսաղեմ) և Դմիտրի Լիցով (հոգեթերապևտ-Ռիգա)։ Հանդիպումըուղղված է բոլոր հավատացյալներին, անհավատներին, փնտրողներին, իմացողներին, կասկածողներին, մոլորվածներին և բոլորցանկացողներին։

Օլհա Վոզնա, Իտալիա՝ «Կրոնն այսօր» ֆիլմերի փառատոնի կազմակերպիչ, ով կներկայացնի փառատոնը և իր հեղինակային ֆիլմը։

Ջոն Էսկուդեր, ռեժիսոր, Իսպանիա՝ կներկայացնի իր հեղինակային ֆիլմը և կքնարկի վավերագարկան ֆիլմերում սոցիալական գործոնը ։

Փառատոնի շրջանակներում կլինեն նաև հայ -իրանական մշակութային երկխոսության ծրագրեր՝ «Խաղաղության կամուրջ»  և «Հետադարձ հայացք» խորագրերով, ինչպես նաև այլ հյուրեր։

 

 

Ֆիլմերի Մրցանակները շնորհվում են հետևյալ  անվանակարգերում`Լավագույն ուղերձ «Հավատ», Լավագույն ուղերձ «Հույս», Լավագույն ուղերձ «Սեր», Լավագույն ուղերձ «Խաղաղություն», Լավագույն ուղերձ «Քաջություն», Լավագույն ուղերձ «Մարդասիրություն», Լավագույն ուղերձ «Հայրենասրություն»:

 

 

Ամեն տարի փառատոնի հարյուրավոր կամավորների ձեռքերով պատրաստում են փառատոնի խորհրդանիշերը՝ հուշանվերները, որոնք ունենում են իրենց ուղերձը:

 

 

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /