• USD 483.03
  • GBP 617.31
  • EUR 550.85
  • RUB 7.23
  • GEL 184.54
Օգոստոս 14, 2018
Աստված այնքան սիրեց աշխարհը…

  Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքըորովհետև Աստված իր Որդուն չուղարկեց աշխարհ, որ դատապարտի աշխարհը, այլ՝ որպեսզի աշխարհը նրանով փրկվի

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ (Հովհ. 3)։

Լրահոս, Հայաստան
14.06.2018 | 16:00

Իրանի հետ ակտիվորեն համագործակցենք՝ նախիջևանյան հատվածում հաջողություն գրանցելու համար. իրանագետ

Հետևելով իրանական մամուլում հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբեյալ արձագանքներին՝ կարող ենք առանձնացնել և ֆիքսել մի քանի կետեր, որոնց, ըստ իս կարևոր են հետագա քայլերը հաշվարկելու համար Արձանագրում է իրանագետ Ահարոն Վարդանյանն ու ներկայացնում սեփական դիտակումները:

Առաջին, ըստ իրանագետի, իրանական լրատվական դաշտը ոչ միանշանակ է անդրադարձել նախիջևանյան իրադարձություններին, իսկ հրապարակումներում հստակորեն նկատելի է  իրանական տարբեր քաղաքական թևերի և ուղղությունների մոտեցումն այս հարցին։ 

   Այսպես. «Պետական-պաշտոնական լրատվականները 
բավականին զուսպ են անդրադարձել և հիմնականում ներկայացրել են Ադրբեջանական պաշտոնական տեղեկատվությունը՝ վերագրային կամ ենթատեքստային շեշտադրումններով նշելով, որ տեղի ունեցածը Նախիջևանի որոշակի հատվածի վերաբերյալ ԱՀ ԶՈՒ-երի կողմից «վերահսկողության» սահմանում է։

 Պահպանողականների թևն, ի դեմս ԻՀՊԿ-ի և նրա ազդեցության տակ գործող ԶԼՄ-ների, Նախիջանում տեղի ունեցածը ներկայացնում է, որ որպես ԱՀ կողմից հողերի «զավթում» կամ «բռնագրավում»։

  Իրանի ներսում գտնվող, սակայն ադրբեջանական կամ մերձադրբեջանական աղբյուրներից սնվող լրատվականներն էլ տեղի ունեցածը ներկայացրել են որպես «հայկական օկուպացիոն ուժերից տարածքների ազատագրում»։

Երկրորդ.Վարդանյանը նկատում է՝ ինչպիսի անդրադարձ էլ լինի, մի բան ակնհայտ է, որ Իրանում անհանգստացած են Նախիջևանի շուրջ տեղի ունեցող դեպքերից և ուշի ուշով հետևում են այնտեղ ընթացող ամենաչնչին զարգացումներին։ «Եվ դա բնական է, քանի որ Նախիջևանն իր դիրքով և ունեցած հնարավորություններով Իրանի համար մշտապես եղել է ռազմավարական կարևորութուն ներկայացնող տարածք՝ մանավանդ, եթե հաշվի առնենք Թուրքիայի ազդեցությունն անտեղ և Իրանի հարաբերություններն ու մոտեցումները Թուրքիայի հանդեպ»։

Երրորդ, իրանագետը կարծում է, որ հայ-իրանական շահերը, առավել քան երբևէ, համընկնում են և պետք է Իրանի հետ ակտիվորեն համագործակցել նախիջևանյան հատվածում հաջողության գրանցելու համար։


    Լրահոս
    Բոլոր հանցագործները ենթարկվելու են պատասխանատվության, և ժողովրդից գողացված ամեն մի լումա վերադարձվելու է ժողովրդին. Նիկոլ Փաշինյան
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /