• USD 482.19
  • GBP 640.83
  • EUR 561.8
  • RUB 7.64
  • GEL 196.01
Հունիս 24, 2018
Մեսրոպ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասությունը

  «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատիմանալ զբանս հանճարոյ»

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
14.06.2018 | 15:40

Ինձ համար այս պահին քաղհասարակությունը մեծ հաշվով ընդդիմություն է. Էդմոն Մարուքյան

   ՀՀ-ում ստեղծվել է մի վիճակ, որտեղ չկա ֆունկցիոնալ ընդդիմություն, իսկ քաղաքացիական հասարակության մարմինների ներկայացուցիչներից շատերը ներգրավվում են պետական բարձրաստիճան պաշտոններում: Այս մասին այսօր հայտարարել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ Արեւելյան գործընկերության ապագան ալեկոծ ժամանակներում» միջազգային գիտաժողովի ժամանակ:

 «Այսօր քաղաքացիական հասարակության գործընկերներից մեկը պնդում էր, որ քաղհասարակությունը պետք է համախմբվի նոր իշխանությունների հետ ու աշխատի, եւ ամեն ինչ լավ կլինի: Ես կարծում եմ, որ քաղհասարակությունը չպետք է համախմբվի որեւէ կառավարության հետ, որեւէ օրվա իշխանության հետ, այլ պետք է watchdog-ի դեր տանի»,- ասել է Մարուքյանն.

Պատգամավորը նաև նկատել է, թե. «Ես՝ որպես այս իշխանության մաս կազմող մարդ, ներկայացուցիչ, հորդորում եմ քաղաքացիական հասարակության իմ գործընկերներին, որ նրանք մեզ հետ որեւէ կերպ չհամախմբվեն՝ շարունակելով իրականացնել իրենց առաքելությունը: Միայն այդ պարագայում  ես կարող եմ հանգիստ քնել եւ մտածել, որ մենք կարող ենք ունենալ իրավունքի գերակայությամբ պետություն»:

    Էդմոն Մարուքյանը վստահ է, որ բոլորին զգաստացնողը քաղհասարակությունն է, քանի որ հեղափոխությունից հետո շատ կարեւոր է քննադատությունը տեղ հասցնել:

    «Ինձ համար այս պահին քաղհասարակությունը մեծ հաշվով ընդդիմություն է, քանի դեռ երկրում չենք ապահովել բոլորի համար հավասար պայմաններով արդար ընտրություններ, քանի որ միայն այդ ընտրություններից հետո է, որ մենք կարող ենք հունի մեջ ընկնել եւ շարժվել առաջ: Քաղհասարակության դերն այսօր շատ կարեւոր է իրականացվող ռեֆորմների հետ կապված»,- ասել է Էդմոն Մարուքյանը:


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /