• USD 483.14
  • GBP 613.68
  • EUR 549.86
  • RUB 7.16
  • GEL 187.41
Օգոստոս 19, 2018
Հայությանը միավորողը ազգային սերն է

Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

Րաֆֆի

Աշխարհի ձայն, Լրահոս
14.06.2018 | 22:35

Եղիսաբեթ II թագուհին և Մեգան Մարքլն առաջին համատեղ ուղևորությունն են իրականացրել

Եղիսաբեթ II թագուհին և Սեսսեքսի նորաթուխ դքսուհի Մեգան Մարքլը ժամանել են Չեշիր կոմսություն, հաղորդում է Reuters- ը:

Սա պաշտոնական արքայական ուղևորության առաջին կանգառն է, որը Մեգանը պետք է անի առանց արքայազն Հարրիի:

Անգլիայում թագուհին և նրա հարսը կտեղաշարժվեն հայտնի թագավորական գնացքի միջոցով, որը կառուցվել է դեռևս 1842 թվականին, Վիկտորյա թագուհու հրամանով:

 

Թագուհին և դքսուհին Չեշիր կոմսություն են ժամանել գնացքով, իսկ կայարանից նրանք ուղևորվել են դեպի Մերսի գետի կամուրջ՝ մասնակցելով դրա պաշտոնական բացման արարողությանը: Այնուհետ, նրանք մասնակցելու են Չեսթերի թատրոնի բացման արարողությանը, աշակերտների մասնակցությամբ ներկայացմանը:

 

 

 Հիշեցնենք, որ անցյալ ամիս տեղի ունեցավ արքայական հարսանիքը, որից հետո թագուհին նորապսակներին շնորհեց Սասսեքսի դուքսի և դքսուհու տիտղոսները:

 


    Լրահոս
    Հայ եկեղեցի
    Խմբի գործողություններն ուղղված են ոչ միայն Հայոց Կաթողիկոսի դեմ, այլև ընդհանրապես՝ Եկեղեցու դեմ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /