• USD 482.02
  • GBP 634.24
  • EUR 557.5
  • RUB 7.59
  • GEL 195.94
Հունիս 20, 2018
Իշխելու համար իմաստություն է պետք

Իշխանների համար ավելի կարևոր է հարստանալ իմաստությամբ ու առաքինությամբ, քան մեծագանձ ճոխությամբ, իսկ ով չգիտի իր կրքերի վրա իշխել, չի կարող ուրիշներին իշխան լինել:                                 

                                             ՊՈՂՈՍ ՊԱՏՐԻԱՐՔ ԱԴՐԻԱՆՈՒՊՈԼՍԵՑԻ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
14.06.2018 | 16:10

Կգերադասենք դաշինքով հանդես գալ, բայց կան ուժեր, որոնց հետ՝ բացառում ենք

    Հեղինակ՝ ԱԿԱԹԻ ՎԱՀԱՆՅԱՆ

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, բայց դեռ չի հստակեցրել, թե ի՞նչ  ձևաչափով: Այս մասին ՀԱՅ ՁԱՅՆ-ի հետ զրույցում ասաց կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը:

«Մենք հանդես ենք  գալու նաև օրենսդրության՝  ԸՕ փոփոխությունների վերաբերյալ  առաջարկություններով: Ռեյտինգային ընտրակարգը պետք  է հանվի,  պետք է փոփոխվեն ընտրատեղամասերի և հանձնաժողովների ձևավորման հետ կապված դրույթները և այլն: Անթույլատրելի ենք համարում նաև գրավ հասկացությունը, ըստ օրենքի՝ կուսակցությունը պետք է 8 մլն դրամ ներկայացնի, որպեսզի իրավունք ստանա ընտրություններին մասնակցելու. Սա արհեստական խոչընդոտ է և անհավասար պայմանների ստեղծում»,-  ասաց Արամ Սարգսյանը:

Մեր հարցադրմանը, թե հնարավո՞ր է  դաշինքով հանդես գան և ո՞ր ուժերի հետ են բացառում համագործակցությունը, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Մենք բաց ենք համագործակցության համար, ինչպես նաև, այս պայմաններից ելնելով, կգերադասենք հանդես գալ դաշինքով: Եթե նախկինում դաշինք էին կազմում՝ միայն թե իշխանություններից ազատվեին,  հիմա՝ գաղափարական ծրագրի իրականացման համար: Բացառություններ, իհարկե կան, դրանք այն ուժերն են, որոնց հետ երբեք չենք համագործակցել. դրանք  ՀՀՇ-ից ստեղծված արբանյակներն են: Նախկին իշխանությունների հետ նույնպես չենք համագործակցի, եթե նրանք ինքնամաքրման ճանապարհով չեն անցել դեռ, ու դժվար, թե անցնեն»:

Եթե ՀՀԿ-ն մաքրվի, կհամագործակցե՞ք՝  փորձեցինք հստակեցնել, պատասխանն այսպիսին էր.«Նայած՝ ինչ ծրագիր կներկայացնեն և նայած՝ ո՞վ կմնա այդ կուսակցությունում: Շատ տարօրինակ բաներ կարող են լինել: Այսօր մենք այդ հարցը չենք էլ քննարկում»,- ասաց Սարգսյանը:

Ներկա իշխանության հետ համագործակցությանը դեմոկրատները դեմ չե՞ն:
«Եթե նրանք ցանկություն ունենան, մենք պատրաստ ենք այս պահին էլ ներկա իշխանությանն ու կառավարությանն  օգտակար լինել ցանկացած հարցով՝ մեր փորձի և կադրային բազայի միջոցով»,- ասաց Արամ Սարգսյանը:

Այն հարցադրմանը, թե քաղաքական թեժ պայքար է սպասվում, արդյո՞ք կկարողանա՞ք հաղթահարել անցողիկ շեմը, Սարգսյանը պատասխանեց. «Եթե  իրոք լինեն հավասար ֆինանսական պայմաններ, քանի որ ընտրությունները, ցավոք կա՛մ բարեբախտաբար,  լուրջ ֆինանսական կարողությունների խնդիր են, ապա՝ այո: Գաղափարական և ծրագրի տեսանկյունից վախ, մտավախություն  չունենք, պատրաստ ենք ցանկացած ուժի հետ մրցակցել»:

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /