• USD 482.19
  • GBP 640.83
  • EUR 561.8
  • RUB 7.64
  • GEL 196.01
Հունիս 24, 2018
Մեսրոպ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասությունը

  «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատիմանալ զբանս հանճարոյ»

Լրահոս, Հայաստան
14.06.2018 | 16:14

Ոչ Փաշինյանի, ոչ Ալիևի հետ Պուտինը հրապարակավ չի խոսել Արցախյան խնդրի մասին. քաղաքագետ

  Չնայած տեղեկատվության սակավությանը, այնուհանդերձ քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ հենվելով  պաշտոնական հաղորդագրությունների վրա, ներկայացնում է Փաշինյան-Պուտին հանդիպման մասին սեփական  դիտարկումները։

Քաղաքագետը նախ նկատում է, որ կողմերը չեն անդրադարձել Արցախի խնդրին, նաև հավելում՝ «Կարծում եմ անդրադարձ եղել է փակ հանդիպման ժամանակ։ Ի դեպ, ի զարմանս ինձ, բաց հանդիպման ժամանակ Արցախին չեն անդրադարձել նաև Պուտինն ու Ալիևը»։

   Պուտինն անդրադառնալով առևտրաշրջանառությանը հայտնել է հետևյալ միտքը «Իհարկե, դրան նպաստում է նաև Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, և դա ակնհայտ փաստ է: Հույս ունենք, որ մենք կշարունակենք առաջ շարժվել այդ ուղղությամբ»: Քաղաքագետը սա համարում է ԵԱՏՄ-ի առնչությամբ արված Պուտինի հստակ մեսիջը։

Մեջբերելով վարչապետ Փաշինյանի հետևյալ միտքը «Ես կարծում եմ, որ թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում բոլորը գոհ են այս զարգացումներով և նաև հույս ունեմ, որ այդ հարաբերությունները կզարգանան ավելի արդյունավետ՝ երկու ժողովուրդների, երկու պետությունների շահերի և սուվերենության նկատմամբ հարգանքի հիման վրա», Սուրեն  Սուրենյանն ուշադրություն է հրավիրում հետևյալ փաստի վրա. «Երբեք չեմ հիշում, որ «սուվերենության նկատմամբ հարգանք» արտահայտությունը որևէ հայ նախագահ օգտագործեր Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ»։

 

 

    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /