• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 21, 2018
Նոր Հայաստանը պետք է լինի հաղթանակների Հայաստան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Մշակույթ, Հայաստան
15.06.2018 | 13:33

Այսօր հայ մեծանուն քանդակագործ Երվանդ Քոչարի ծննդյան օրն է

«Իրական արարումը նման է գինու։ Հայրենի հողից սնվող խաղողը հասունանում է արևի ճառագայթների տակ, հետո այն ճզմում են և տեղավորում մառանում։ Հետո արդեն գինին ըմբոշխնում են սիրո, ծննդի, հաջողության, տխրության ու վշտի սեղաններին։ Համեղ գինին տարածվում է ողջ աշխարհում, զարդարում սեղանները… Իրական ստեղծագործությունը նման է գինու»

 

Հայ մեծանուն քանդակագործ Երվանդ Քոչարը ծնվել է 1899 թ․-ի հունիսի 15-ին Թիֆլիս քաղաքում՝ Սիմեոնի ընտանիքում։ Նախնական կրթությունն ստացել է Ներսիսյան դպրոցում 1906-1918 թթ․․-ին և միաժամանակ սովորել է նաև Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության նկարչության և քանդակի դպրոցում, որն ավելի հայտնի է Շմերլինգի դպրոց անունով: 1918-1919 թթ․-ին արդեն Քոչարը մեկնում է Մոսկվա, որտեղ սովորում է Պետական ազատ գեղարվեստական արվեստանոցներներում` Պ. Կոնչալովսկու դասարանում:

 

Սերը միակ բանն է, որ ապրում է, երբ սոված է, մեռնում է, երբ կշտանում է

 

 

Այդուհետ սկսվում են այդ փուլում դեռևս նկարչի ցուցահանդեսները․ տասներեք տարի շարունակ նա ցուցահանդեսների էր մասնակցում Պիկասոյի, Լեժեի, Կանդինսկիի, Միրոյի, Դիլանոյի հետ և այդ ամենը հանգեցրեց նրան, որ շուտով Երվանդ Քոչարը ստեղծեց պլաստիկ-նկարչական նոր արտահայտչաձև` «Տարածական նկարչությունը»։

Այսպիսով, Քոչարը բռնել էր համաշխարհային համբավին հասնելու ճանապարհը, սակայն սկսվեց հայրենադարձման փուլը և վերջինս 1936թ․-ին վերադարձավ Հայաստան և այստեղ մնաց 30 տարի։

Առանց անկումի ապրել՝ կնշանակի գնալ թույլ դիմադրության գծով

 

Քոչարը ընդունվեց Հայաստանի նկարիչների միության շարքերը և մասնակցեց տեղական ցուցահանդեսներին։ Շատ շուտով կոմունիստական վարչակարգը ցույց տվեց իր վատ կողմերը և Քոչարին մեղադրեց ֆորմալիզմի մեջ, ինչը հավասար էր «ժողովրդի թշնամի» պիտակին, սակայն այդ փուլում ևս նա մեծ հանրայնություն էր վայելում և նրա գործերը ցուցադրվում էին Սանկտ Պետերբուրգի Ռուսական թանգարանում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում և Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարանում, բնականաբար՝ նաև Երևանի Ազգային պատկերասրահում։

 

1955թ․-ին, չնայած այն հանգամանքն, որ Քոչարը գտնվում էր Հայաստանում, Փարիզում տեղի ունեցավ նրա հերթական ցուցահանդեսը՝ կնոջ` Մելինե Օհանյանի

ջանքերով։ Կինը մշտապես հույ ուներ, որ Քոչարը կվերադառնա Փարիզ, սակայն, ինչպես կտեսնենք ավելի ուշ, հույսերն ապարդյուն էին։ Այս փուլում հենց ստեղծվեցին «Զվարթնոցի արծիվը», «Մելանխոլիան», «Կիբեռնետիկայի մուսան», «Վարդան Մամիկոնյանը» և էլի մի քանի գործեր։

 

Երվանդ Քոչարի <<պիկը>> եղավ «Սասունցի Դավիթը», որի համար վերջինս 1961 թ․-ին արժանացավ Պետական պարգևի, 1956 թ․-ին դարձավ Հայաստանի ժողովրդական նկարիչ, 1976թ․-ին՝ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ։

 

«Սասունցի Դավթի» հետ կապված բավականին հետաքրքիր պատմություններ կան, մասնավորապես այն, որ Քոչարին առաջարկեցին քանդակը ստեղծել էպոսի 1000-ամյակի առթիվ և ընդամենը մեկուկես ամիս առաջ։ Շուտով Քոչարն արձանի գիպսե տարբերակը ներկայացրեց համապատասխան մարմնին, որից հետո՝ 1941 թ․-ի ամռանը ձերբակալվեց, քանի որ որոշները պնդում էին, որ Դավթի թուրն ուղղված էր դեպի <<բարեկամ>> Թուրքիա։ Քոչարը բանտում մնաց երկու տարի։

Բանտից դուրս գալուց հետո Քոչարը էլ ավելի մեծ եռանդով շարունակեց իր գործունեությունը՝ 1965 թ․-ին Երևանում կազմակերպելով իր առաջին անհատական ցուցահանդեսը, իսկ արդեն տասը տարի անց Երևանում հայտնվեց Վարդան Մամիկոնյանի արձանը։ Քոչարի հերթական ցուցահանդեսը, արդեն հետմահու, եղավ 1984թ․-ին։

 

Երբ մարդը կորած է բոլորի համար, նա գտնում է ինքն իրեն... և իր Աստծուն Երվանդ Քոչարը վախճանվեց 1979 թ․-ի հունվարի 22-ին Երևանում։ 1984 թվականին Երևանում բացվեց Երվանդ Քոչարի թանգարանը, որը Հայաստանում միակ, իսկ աշխարհում՝ երկրորդ տեղն է, որտեղ կարելի է տեսնել նրա գործերը։ Նրա աշխատանքները ցուցադրվում են նաև Փարիզի Պոմպիդու կենտրոնում։ 1989 թ․-ին

Փարիզում բացվում է նրա ծննդյան 90-ամյակին նվիրված ցուցահանդես։ 2009 թ․-ին Երևանում, Ազգային ժողովի բակում տեղադրվում է նրա՝ «Բիբլիական Դավիթ» քանդակի հնգապատիկ մեծացված բրոնզաձույլ արձանը: 2015 թ․-ին Հայաստանի ազգային պատկերասրահը Երվանդ Քոչարի թանգարանի հետ միասին ներկայացրեց «Երվանդ Քոչար. սերունդների երկխոսություն» ցուցահանդեսը:



    Լրահոս
    Անկախության օր
    Անկախության օգտին մենք քվեարկել ենք ազգովի ու պատասխանատվությունն էլ պարտավոր ենք կրել ազգովի
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /