• USD 480.3
  • GBP 626.02
  • EUR 558.49
  • RUB 7.62
  • GEL 195.84
Հուլիս 18, 2018
Անցյալի պատմությունը լուսատու լապտեր է

Անցյալի պատմությունը մի լուսատու լապտեր է, որ ամեն մի ժողովուրդ ձեռքին պետք է ունենա իր ճամփեն անմոլոր գնալու համար:

 

Հովհաննես Թումանյան

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Մշակույթ, Եվրոպա, Հայաստան
15.06.2018 | 11:51

Որպես օրհներգ՝ Ա. Խաչատրյանի ստեղծագործությունն անթերի է. պատգամավոր

Հեղինակ՝ ԱԿԱԹԻ ՎԱՀԱՆՅԱՆ

Տարիներ շարունակ պարբերաբար քննարկվում է  ՀՀ օրհներգի փոփոխության անհրաժեշտության մասին: Օրեր առաջ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը ստորագրահավաք էր նախաձեռնել Հայաստանի օրհներգը փոխելու համար։ Գաղափարի հեղինակներն ուզում են  փոխված տեքստով հետ բերել  Խորհրդային Հայաստանի օրհներգը, որի երաժշտության հեղինակը կոմպոզիտոր Արամ Խաչատրյանն էր։

ՀԱՅ ՁԱՅՆ-ը թեմայի վերաբերյալ զրուցեց Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի հետ, ով նշեց, որ կողմ է օրհներգի փոփոխությանը:

«Մեր միությունը  և բոլոր կոմպոզիտորները  կողմ են այդ փոփոխությանը»,- ասաց Սաթյանը՝ հավելելով, որ  Արամ Խաչատրյանի ստեղծագործությունը գրված է  շարականի հիման վրա, և պետության համար ունի հոգևոր և կարևոր նշանակություն:  

Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նույնպես ողջունում է օրհներգի փոփոխության գաղափարը:
 
«
Ես դեռ այն ժամանակվանից, երբ քննարկվում էր օրհներգի փոփոխության գաղափարը,  կողմ եմ եղել այդ մտքինԱրամ Խաչատրյանի երաժշտությունը լավն է, բայց բառերը, բնականաբար, պետք է փոխվեն: Ես կարծում եմ՝ նաև պատիվ կհամարվի, որ օրհներգը լինի Արամ Խաչատրյանի նման մեծ  կոմպոզիտորի ստեղծագործությունը»,- ՀԱՅ ՁԱՅՆ-ի հետ զրույցում ասաց Միլիտոնյանը և հավելեց, որ նման գործընթաց էլի է եղել, մշակույթի նախարարությունը բառերի փոփոխության մրցույթ էր հայտարարել,  սակայն  այդպես էլ վերջնական արդյունք չեղավ:

ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը նշում է, որ օրհներգի փոփոխությունն անպայման պետք է լինի մասնագիտական քննարկումների արդյունքում:

«
Ես ինքս, լինելով երաժիշտ և շատ գնահատելով Արամ Խաչատրյանի ստեղծագործությունը, պետք է ասեմ, որ հարցի վերաբերյալ անպայման պետք է տեղի ունենան մասնագիտական 
խորքային քննարկումներ, քանի որ պետական խորհրդանիշների հետ կապված հրատապ որոշումները ճիշտ չենորքան կողմ կարծքիներ կան, այնքան էլ՝ դեմ»,- ասաց պատգամավորը


Անդրադառնալով ներկա օրհներգին՝ պատգամավորը նշեց. «Օրհներգն ունի իր կանոնները և Արամ Խաչատրյանի  ստեղծագործությունը տեղավորվում է այդ կանոնների մեջ: Ժամանակին, երբ  արագ և հեղափոխական մոտեցումներով են որոշումներ կայացվել, անմիջապես փոխել են, որպեսզի օրհներգը  խորհրդային երկրի հետ կապ չունենա, բայց, փաստորեն, ժամանակը ցույց տվեց, որ իրականում հիմնը պետք է համապատասխանի երկրի սիմվոլիկային: Չեմ ուզում կոնկրետ կարծիք ասել, քանի որ դա ավելի մասնագիտական խնդիր է, բայց երաժշտական կանոնների և խորհրդանիշների տեսանկյունից Արամ Խաչատրյանի ստեղծագործությունը շատ ավելի համապատասխան և անթերի է՝ որպես հիմն»: 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /