• USD 481.17
  • GBP 631.92
  • EUR 559.84
  • RUB 7.73
  • GEL 196.4
Հուլիս 16, 2018
Ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցեք

«Մի՛  տվեք սրբությունը շներին և ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցեք, որպեսզի դրանք ոտքի կոխան չանեն և դառնալով ձեզ չպատառոտեն»:

ԱՎԵՏԱՐԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
15.06.2018 | 21:02

Քննարկվել են IDЕA հիմնադրամի առողջապահական ծրագրերը

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի կողմից իրականացվող առողջապահական մի շարք նախագծեր են քննարկվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի եւ  IDeA-ի ի տնօրեն Րաֆի Պաղճեանի հանդիպման ժամանակ: Անդրադարձ է կատարվել, մասնավորապես, ՉԱՈՒՄ-Դիլիջան հակատարիքային առողջարանային կենտրոնի ստեղծման նախագծին, առողջապահական տուրիզմի զարգացման և Հայաստանի առողջապահական ոլորտի խորքային ուսումնասիրության հարցերին:

 

Դիլիջանի առողջապահական կենտրոնի ստեղծմամբ նպատակ կա Հայաստանը դարձնել առողջապահական տարածաշրջանային հանգույց. այցելուներին կսպասարկեն նորարարական առողջապահական չափանիշերով գործող գերժամանակակից բժշկական և առողջարանային կենտրոններ Դիլիջանում։ Հանգույցը բժշկական ծրագրերը կզուգորդի առողջության, հանգստի և կրթական ծրագրերի հետ՝ ապահովելու ամբողջական մոտեցում:

 

IDeA հիմնադրամն ստեղծվել է սոցիալական ներդրողներ ու բարերարներ Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի կողմից, իրականացնում է սոցիալ-տնտեսական զարգացում ապահովող ծրագրեր: Մասնավոր, շահույթ չհետապնդող հիմնադրամը  ներգրավում է տեղական համայնքներն ու միջազգային շահառուներին այնպիսի կայուն ծրագրերի ստեղծման գործում, որոնք երկարաժամկետ, սոցիալ-տնտեսական դրական ազդեցություն ունեն Հայաստանի համար։

 

Նախարար Թորոսյանը հետաքրքրվել է հիմնադրամի ծրագրերի մանրամասներով, դրանցից ակնկալվող արդյունքներով, մասնագիտական ռեսուրսով, ծրագրերի իրականացմանն առնչվող հարցերով ու որոշ կարգավորումների անհրաժեշտությամբ:

 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագայում կրկին անդրադառնալ դրանց:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /