• USD 480.62
  • GBP 625.72
  • EUR 560.16
  • RUB 7.58
  • GEL 196.33
Հուլիս 23, 2018
Շարական

«Բարեխօսութեամբ Վերին քո զօրացդ

Միշտ անշարժ պահեայ զԱթոռն Հայկազեան»:

 

 

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հարցազրույց, Հայաստան
16.06.2018 | 12:05

Ինչու՞ են մեկը մյուսի հետևից ազատ արձակվում. մեկնաբանում է քաղաքագետը

Հեղինակ՝ ԱԿԱԹԻ ՎԱՀԱՆՅԱՆ


ՀԱՅ ՁԱՅՆ-ի
զրուցակիցն է քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆԸ

-Պարո՛ն Համբարյան, հանրային հնչեղություն ունեցող  դեպքերով ձերբակալված մարդիկ մեկը մյուսի հետևից ազատ են արձակվում: Երեկ փոխվեց նաև  «Իգլա»-ի գործով ձերբակալված ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի խափանման միջոցը և նա ազատ արձակվեց: Ձեր դիտարկմամբ, այս գործիչների ազատ արձակումն արդյո՞ք ազդեցություն կունենա ներքաղաքական զարգացումների վրա:

-Իհարկե, ազդեցություն կունենա,  քաղբանտարկյալներ համարվող գործիչները, բնականաբար,   քաղաքական գործընթացների վրա մեծ  ազդեցություն  են ունենալու: Առաջիկայում սպասվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և կարծում եմ, հատկապես այդ շրջանում ականատես կլինենք այս գործիչների  ակտիվ կներգրավվածությանը քաղաքական գործընթացներին:

-Ո՞ր դաշտում կլինեն վերոհիշյալ  գործիչները:

-Այս պահին ասել, թե որ դաշտում կլինեն, շատ դժվար է, որովհետև  դա անկանխատեսելի է: Տեսեք, Ուկրաինայի և Վրաստանի  պարագայում մենք  տեսնաք, որ նախկին իշխանությունների ժամանակ բանտարկված գործիչները կամ  առանձին ուժ էին կազմում կամ էլ դառնում էին հենց  նոր իշխանություններին ընդդիմադիր ուժ: Ի վերջո, չմոռանանք, որ սա  Հայաստանն է, որտեղ այս տարիների ընթացքում չափազանց անկանխատեսելի իրադարձությունների ենք ականատես  եղել:

-Սասնա ծռերի անդամների, Սամվել Բաբայանի, Ժիրայր Սեֆիլյանի և մի շարք այլ գործիչների ազատ արձակումը սկսել է քննարկումների տեղիք տալ, թե  ինչով է պայմանավորված այսպիսի գործիչների՝ մեկը մյուսի հետևից ազատ արձակվելը:
Դուք ինչո՞վ կբացատրեք ազատ արձակումների այսպիսի շղթան:

-Գիտենք, որ հեղափոխությունը, այո՛, հաղթեց Նիկոլ Փաշինյանը, բայց նրա թիմը շատ փոքր է Հայաստանում իշխանությունը վերահսկելու համար: Ըստ իս՝  նախկին իշխանությունների կողմից հալածվող  գործիչներին ազատ աևձակելով՝ փորձում է նրանց իր կողմը գրավել:  Ընդ որում, նշենք, որ հասարակությունն էլ էր դրան սպասում: Եվ այժմ,  ակնկալվում է, որ նրանք, ազատ արձակվելով, պետք է շնորհակալություն հայտնեն և միանան Նիկոլ Փաշինյանի թիմին:  Բայց այստեղ խնդիրն այն է, որ դժվար թե բոլոր ազատ արձակվածներն այդ ծրագրով առաջնորդվեն, և շատ հնարավոր է, որ նրանք  կփորձեն իրենց թիմերով առաջ գնալ: 
Այս համատեքստում պետք է նշել, որ Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ առաջիկա ընտրություններում ինքը  չի կարող շատ մեծ ձայներ ակնկալել: Այո, եթե ընտրությունները հիմա տեղի ունենային, համատարած էյֆորիայի ֆոնին  նա կկարողանար կազմել պարզ մեծամասնություն, բայց ժամանակը, բոլորս էլ գիտենք,  խոցելի է դարձնում առաջին հերթին հեղափոխականներին, քանի որ հասարակությունը նրանցից  սպասելիքներ ունի, և եթե նրանց թիմը չկարողանա արդարացնել դրանք, հնարավոր են այլ զարգացումներ:

 


    Լրահոս
    Հայ եկեղեցի, ՌԱԿ
    Ժամանակն է համազգային զգօնութեան. ՌԱԿ հայտարարութիւնը եկեղեցւոյ տագնապի շուրջ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /